Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում:
Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով եւ ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
ՀՀ ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ նրա կուսակից Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը:
«Մենք մեծապես կարևորում ենք գյուղական համայնքներին համացանցային հասանելիության տրամադրումը՝ ապահովելու համար աշխարհի հետ այդ բնակիչների անխափան հաղորդակցման կապը՝ միաժամանակ խթանելով այս գյուղերի և Արցախի Հանրապետության առևտրային, կրթական և սոցիալական զարգացումը»:
Հունիսի 11-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել ճոճկանեցիների ու այրումեցիների ողջ ունեցվածքը:
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում, տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է 47-ամյա որդու հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել որդու գլխին:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:
Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար:
Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեկ Գյումրու մարզային գրադարանի հարեւանությամբ գտնվող Կարի արտադրամասի մի քանի նախկին աշխատակիցներ՝ մոտ 20-26 հոգի, հավաքվել եւ պահանջում էին իրենց վճարել 2014 թվականի մայիսից օգոստոս ամիսների չվճարված աշխատավարձերը:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում
Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։
ankyun3.am-ը գրում է. Կարկուտը վնասներ է հասցրել նաև օձունեցիներին: Ճիշտ է՝ վնասի չափն անհամեմատելի է Ճոճկանի հետ, սակայն Օձունում էլ կան մարդիկ, ովքեր մի քանի րոպեում զրկվել են հողից այս տարի եկամուտ ստանալու հույսից:
Հունիսի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Նորագավիթի 1-ին փողոցից, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին` 1969 թ. ծնված Անդրանիկ Ա.-ին, և ուղևոր, 1969 թ. ծնված Վռամ Կ.-ին:
Ուշադրություն. 31-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած:
Հունիսի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Անուշ Ա.-ին:
Ալավերդու 22 բազմաբնակարան շենքերից 8-ի վերելակն է միայն աշխատում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի կողմից թմրամիջոց, հոգեմետ նյութեր ձեռք բերելու փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Փրկարարական ծառայությունները Թբիլիսիի կենդանաբանական այգու վանդակներում հայտնաբերել են մի քանի սատկած արջ, հայտնում է newsgeorgia.ge-ն: «Արջերը հայտնաբերվել են վանդակներում, նրանց դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ»,-հայտնել է փրկարարներից մեկը լրագրողներին:
Ձկնգողերին հայտնաբերեցին
Շիրակի մարզի դատախազի տեղակալի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի Մուշի բաժին է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի վարույթում գտնվող քրեական գործով Հ. Ս.-ի հաշվառման և փաստացի բնակության վայրերում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությունները բավարարելու մասին դատարանի որոշումները կատարելու և վերջինիս հարցաքննության կանչելու մասին ծանուցագրերը հանձնելու վերաբերյալ հանձնարարությունները:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է ժամանել 1977 թ. ծնված Գայանե Հ.-ն, ով ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի Մովսես Հակոբյանին:
Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:
Քըրք Քըրքորյանը Հայաստանի հանրապետության և հայության կյանքում մեծագույն վաստակ ունեցող՝ մեծ «ամագ» բերած անձնավորություն էր, մարդ, ով իրական , արդյունավետ և հսկայական ներդրում ունեցավ մեր նորանկախ երկրի կայացման , բազմաթիվ կարևորագույն նախագծերի և ծրագրերի ձեռնարկման և իրագործման հարցում:
Շիրակի մարզի այս համայնքների բնակիչներին հանկարծակիի է բերել խոշոր չափերի հասնող կարկուտը:
Պատգամավորը նախարարությանն առաջարկեց ՀՀ բոլոր գյուղերի ու քաղաքների վրա գնապիտակներ փակցնել ցուցանակի տակ. «Դիլիջանն արժի էսքան, Սյունիքն արժի այդքան, մնում ա վերջում Հայաստանի Հանրապետության վրա մի հատ սենց բանտիկ կապեք, ասեք ներդրող կա՞, ուզո՞ւմ ա առնի: Մի հատ էլ դրել, լուրջ դեմքով նստել, քննարկում եք էս նախագիծը, ամոթ ա սա ուղղակի»:
Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Քըրքի հետ: Նա բարձր մարդկային որակների ու բնատուր իմաստնության տեր էր, լայնախոհ ու հետաքրքիր զրուցակից: