Դատախազի հաղորդմամբ` ՔԿՀ ծառայողները պաշտոնեական լիազորությունները չարաշահել և պաշտոնեական կեղծիք են կատարել

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող երկու դատապարտյալների՝ առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին, քանի որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում:

Բացի այդ, դատախազի հաղորդմամբ` դատապարտյալներից մեկի՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 30 օր բացակայելու պայմաններում, նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930