
Լուիզա Ղամբարյանը վթարի է ենթարկվել. shamshyan.com

Այսօր` հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Աթոյան և էրեբունի 15-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Լուիզա Համբարյանի վարած Kia Sportage մակնիշի 30 SO 504 համարանշի և 32-ամյա Արթուր Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի 34 CS 334 համարանիշի ավտոմեքենաները: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ . Kia-ի վարորդը ֆիլմերի և հեռուսռասերիալների սիրված դերասանուհի Լուիզա Ղամբարյանն է: