Բաժիններ՝

Յոգայի առաջին միջազգային օրը Հայաստանում

Մահարիշի վեդայական կենտրոնը այս տարի հունիսի 21-ին տոնում է Յոգայի միջազգային օրը, որը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից:

Դրա նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, ով դեռևս նույն տարվա սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ հայտարարել է. «Յոգան վարժություն չէ, այլ միասնության հայտնաբերումն է ձեր ներսում, աշխարհում և բնության մեջ»:

Միեղինության, Ամբողջականության, այս հասկացումը և դրա փորձառումը վեր է հանվել Մահարիշի Մահեշ Յոգիի կողմից նրա Տրանսենդենտալ Մեդիտացիայի և Տրանցենդենտալ Մեդիտացիայի Սիդհի ծրագրի միջոցով: Տրանսցենդենտալ Մեդիտացիան ուսուցանվում է Հայաստանում 1989 թ-ից: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ավանդական Յոգայի 8 կողմերը զարգանան միաժամանակ:

ՏՄ-ի տեխնիկան կատարվում է 15-20 րոպե առավոտյան և երեկոյան` հանգիստ նստած դիրքում: Հետազոտությունները վկայում են, որ օգուտները առկա են կյանքի բոլոր բնագավառներում՝ ստրեսների և տագնապների նվազում, սրտային հիվանդությունների նվազում, ամեն տեսակի հիվանդությունների նվազում, եռանդուժի և արդյունավետության աճ, երջանկության աճ: Մահարիշի վեդայական կենտրոնը հունիսի 21-ին կոնֆերանս է անցկացնելու՝ պարզաբանելու ՏՄ-ի դերը Յոգայի կարևորագույն նպատակներն իրագործելու գործընթացում:

Ցուցադրվելու է Տրանսցենդենտալ Մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգիի տեսահոլովակը Յոգայի մասին:
Կոնֆերանսը տեղի կունենա «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում հունիսի 21-ին ժամը 13:30-ին:

Մահարիշի վեդայական կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս