Բաժիններ՝

ԵՊՀ ռեկտոր վերընտրվեց Արամ Սիմոնյանը. «Արմենպրես»

Երևանի պետական համալսարանի ռեկտոր վերընտրվեց Արամ Սիմոնյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվեց հունիսի 19-ին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում, որին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ, ԵՊՀ կառավարման խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է հոգաբարձուների խորհրդի որոշման մասին:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց պրոֆեսոր Արամ Սիմոնյանին»,-նշել է նախարարը:

Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականին Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում: 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր է:

Հեղինակ է ութ տասնյակ գիտական աշխատանքների, որոնցից երեքը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին` մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զան եզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է վեց թեկնածուական ատենախոսություն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս