Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի:
Մարկեդոնովը չի հասկանում, թե որն է էլեկտրաէներգիայի թանկացման այդ հայտի իրական իմաստը, թեև, ըստ նրա, «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիաների ընթացքում իրենց սեփական քաղաքական շահերը հետապնդեցին որոշ շահագրգիռ շրջանակներ ևս:
«1in.am-ի տղան, երբ հանել էր բեյջը, ցույց էր տվել, վերցրել, ճղել, գցել էին, իրեն բերման էին ենթարկել, «Արմենիայի» լրագրողը կորցրել էր իրենց տեսախցիկը»:
Հիմունքների ընդունմամբ կոմիտե ստեղծելու որոշման և այդ մասին հայտարարելու նպատակով հունիսի 24-ին, չորեքշաբթի օրը, ժամը 12-ին, Քաղաքագետների միության գրասենյակում (Մոսկովյան 33 ա) կազմակերպվում է Հիմնադիրների ժողով՝ մամուլի ներկայությամբ:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է այսօր լուսաբացին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ բողոքի ցույց անցկացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը:
Խիստ մտահոգված լինելով այսօր Երեւանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաեւ դրանց հետեւանքով հարյուրավոր խաղաղ ցուցարարների, այդ թվում նաեւ՝ լրագրողների նկատմամբ Ոստիկանության կիրառած անհամաչափ ֆիզիկական ուժի եւ ակտիվիստներին պատճառած մարմնական վնասվածքների կապակցությամբ՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը սեփական նախաձեռնությամբ վարույթ է հարուցել:
«Նոր հետս կապվեց լրիվ նոր հաքերային թիմ՝ ասացին, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։
«Ընդունված է ասել, որ հայ ժողովուրդը չի ընդվզում սոցիալական խնդիրների պատճառով՝ իր ուժերը մոբիլիզացնելով միայն ազգային անվտանգության սպառնալիքի դեպքում: Հենց այդ տեսությունն է ընկած երկար տարիների թալանի ու կոռուպցիայի հիմքում»,-հայտարարել է Խզմալյանը:
«Ո´չ թալանին» ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին շարունակել բողոքը այսօր՝ ժ. 18:00-ին Ազատության հրապարակում, գրում է «Ռոսբալտը»՝ նշելով, որ նրանք պահանջում են ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ակտիվիստներին:
Բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։
Անօրինակելի վատնումներով և չարաշահումներով երկիրը սնանկացման եզրին հասցրած ռեժիմը վերջին տարիների իր հիմնական սնուցումն ապահովում էր ապագա սերունդների ուսերին ծանրացող վարկերով և արտագաղթող բնակչության դրամական փոխանցումներով:
Քիչ առաջ 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ դերասան Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» հետ, ով օրեր առաջ տեսակոչով միացել էր «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը՝ պայքարելու էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման դեմ:
«Այս գիշեր Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մասին միջազգային մամուլի հրապարակումներին եմ հետևում և վտանգավոր տենդենց նկատեցի: Պ
«Բողոքի մասնակիցներին մտադիր են միանալ Գյումրի ու Սևան քաղաքների բնակիչները: Այս մասին հայտնել են «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները: Նրանց խոսքով՝ Գյումրիի բնակիչները արդեն միացել են ակցիային, մյուսները քաղաք տանող ճանապարհին են»,-գրում է կայքը:
Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը խիստ դատապարտում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մեր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունները:
Ազգային ժողովն այսօր ավարտեց նաև երկրորդ արտահերթ նստաշրջանը: Օրակարգում «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրն էր: Այն ընդունվեց 78 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, չի դիմանում որևիցե քննադատության: Ցուցարարներն իրացնում էին ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ խաղաղ, առանց բռնության կոչերի: Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ: Վստահ ենք, որ ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը:
Обозреватель-ը, անդրադառնալով երևանյան բողոքի ակցիային, գրում է, թե Երևանում բողոքի ակցիայի մասնակիցներին դաժանորեն ծեծել են քաղաքացիական հագուստներ հագած իրավապահները՝ հղում կատարելով Facebook-ում ակտիվիստ Զառա Հարությունյանի գրառմանը:
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը որպես նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք պաշտպանվում և հարգվում է պետության կողմից:
Российская газета-ն «Ոստիկանությունը Երևանում ցրեց «էներգամայդանը» խորագրով հոդվածում անդրադարձել է այսօր Երևանում ոստիկանների կողմից ջրցան մեքենաների օգնությամբ Բաղրամյան պողոտայում նստացույց արող մասնակիցներին փողոցից հեռացնելու հանգամանքին:
168.am-ը զրուցեց ռեժիսորի հետ: «Ես վաղուց սպասելիք չունեմ, բայց չեմ կարող այսօր Ազատության հրապարակում չլինել»,- ասաց նա:
168.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց այս պահին Արաբկիրի քննչական բաժնում գտնվող Երևանի ավագանու «Բարև Երևան» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանն ու ընդունեց բոլոր մնացած քննարկված հարցերը, ապա անմիջապես գումարեց հերթական արտահերթ նստաշրջանը՝ մեկ հարցով, այն է՝ «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը, ով երեկ ներկա էր Բաղրամյան պողոտայում սկսված նստացույցին, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել այսօր երեկոյան Ազատության հրապարակում մեկնարկող համախմբման արշավին:
Քիչ առաջ վերադարձա Մետրոպոլիտենի ոստիկանության բաժնից, որտեղ առավոտյան ժամը 6-ից բերման են ենթարկված շուրջ 14 քաղաքացի, որտեղ էր նաև արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի հայտնի գործիչ Գագիկ Գինոսյանը: Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո պարզվեց, որ կանայք տարվել են ալկոհոլի օգտագործման ստուգման, իսկ տղամարդիկ՝ նարկոդիսպանսեր:
Երևանի կենտրոնում մի քանի հարյուր մարդ բողոքի ակցիա է անցկացրել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ:
Թե ի՞նչ նպատակով են մարդկանց տանում Աղի հանք, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնութան հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ քանի որ կա հարուցված քրեական գործ, հետևաբար տեղեկատվությունը պետք է ճշտել նախաքննական մարմնից:
Անկարգությունների ժամանակ բողոքի 7 մասնակից ու 11 ոստիկան ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Ցուցարարներին սկսեցին հեռացնել այն ժամանակ, երբ նրանք ու ոստիկանությունը չկարողացան ընդհանուր լեզու գտնել:
Հենց այս պահին Վաղարշապատի ոստիկանության բաժնից դուրս են եկել Օմբուդսմենի ներկայացուցիչները և իրենց հետ Երևան են բերում բերման ենթարկված քաղաքացի Ալբերտ Վանիկյանին: