«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության հայտարարությունը

«Ինչպես և սպասվում էր` Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացրած
վարչախումբը նորից մերկացրեց իր բռնապետական դեմքը:

Անօրինակելի վատնումներով և չարաշահումներով երկիրը սնանկացման եզրին
հասցրած ռեժիմը վերջին տարիների իր հիմնական սնուցումն ապահովում էր
ապագա սերունդների ուսերին ծանրացող վարկերով և արտագաղթող բնակչության
դրամական փոխանցումներով: Սակայն վերջին շրջանի աշխարհաքաղաքական
զարգացումների և ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության
հետևանքով  վերջինս սկսել է զրկվել  այդ ավանդական փրկօղակներից և
ստիպված է առանց այն էլ չքավորության ճիրաններում գտնվող սեփական
ժողովրդին կեղեքելու նորանոր միջոցներ գտնել, ինչպես նաև զանգվածային
թանկացումների ուղին բռնել:

Սա անխուսափելիորեն բերելու էր սոցիալական բողոքի ալիքի բարձրացման, ինչի
ականատեսն ենք ներկայումս: Նման բողոքի կառավարման միակ ձևը, որին
տիրապետում և դիմում է այս համակարգը, զանգվածային բռնություններն են::

Արձանագրենք, որ քաղաքացիական պայքարի կամքը կոտրելուն միտված
ոստիկանապետության վերջին բռնի գործողություններն իրականում ոչ միայն
ավելի են մեծացնելու այդ պայքարի վճռականությամբ տոգորվածների թիվը, այլև
նպաստելու  են մեր ժողովրդի քաղաքական արթնացմանը,  ռեժիմի բռնապետական և
հակամարդկային էության բացահայտմանը և քաղաքացիական զանգվածային
անհնազանդությամբ նրանից ազատվելու գաղափարի տարածմանը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությւոնը և 100-անյակը առանց ռեժիմի
շարժումը վերահաստատում են իրենց աջակցությունը Ոչ թալանին քաղաքացիական
շարժմանը և պահանջում ոստիկանության բաժանմունքներում բոլոր բերման
ենթարկվածներին անհապաղ ազատ արձակել, իսկ նրանց նկատմամբ անօրինական
գործողություններ կատարած պաշտոնյաներին օրենքով սահմանված կարգով
ենթարկել պատասխանատվության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930