Հունիսի 21-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 22-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, որը որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում մանկահասակ երեխաների ահասարսուռ սպանություն է տեղի ունեցել: Մայր կոչված Սեդագեթ Բաբաեւան դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է իր մանկահասակ 2 երեխաներին` 1-ամյա եւ 3-ամյա փոքրիկներին:
Հունիսի 21-ին, ժամը 19.59-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 21-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Արցախի 13ա հասցեում գտնվող «Նոր Աստղ» պոլիէթիլենային տոպրակների արտադրության ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել:
Հունիսի 22-ին, 25-26-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև , առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Աղիքային վարակներից զերծ մնալու համար՝ Լ. Թորոսյանը խորհուրդ տվեց մրգերն ու բանջարեղենը մանրամասն լվանալ հոսող ջրով. «Սննդամթերքը պետք է պահել փակ տարաներում, որովհետև միջատները, ճանճերը կարող են կեղտոտել սննդամթերքը, փչացող և հատկապես շուտ փչացող սննդամթերքը պետք է պահպանել միայն սառնարանային պայմաններում, պետք է հստակ տարանջատել կիսաեփ, եփված և հում սննդամթերքը: Իհարկե, պետք է խուսափել սնվել այնպիսի սննդամթերքով, որոնք պատրաստվում և վաճառվում են ոչ պատշաճ պայմաններում, որտեղ չկան սառնարանային պայմաններ, հոսող ջուր, այդ թվում՝ տաք ջուր»:
postdateicon21.06.2015 17:00 | Печать Հունիսի 21-ին տեղական ժամանակով ժամը 16.36-ին երկրաշարժին հաջորդել է 2.8 մագնիտուդով ևս մեկ հետցնցում, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: ***
Հունիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 00.15-ին ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.500 աշխարհագրական կոորդինատներով (Թուրքիա-Հայաստան սահմանային գոտի), օջախի 10 կմ խորությամբ և 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա գյուղում 3 բալ ուժգնությամբ:
Երկրաշարժին հաջորդել է 3.0 մագնիտուդով 2 հետցնցում հունիսի 21-ի ժամը 00.38-ին և 00.57-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ:
Նախկին երկաթուղային Սերյոժա Նիկողոսյանը շուրջ 10 տարի է՝ վաստակած հանգստի է անցել:
Ժամը 14:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքից ծուխ է բարձրանում:
Հունիսի 21-ին, ժամը 05.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իմ կյանքի բանաձևը ճշմարիտ լինելն է: Եթե ինքդ քեզ չխաբես, ապա մյուսներին էլ, բնականաբար, չես խաբելու: Խաբվելուց չեմ վախենում, որովհետև խաբվում են այն մարդիկ, ովքեր խաբել չգիտեն, այսինքն հավատալը բնորոշ է ուժեղ մարդուն իսկ, խաբելը` թույլ:
Այսօր մոտ ժամը 4-ին մենք ելույթ կունենաք միջնադարյան հայկական Անի քաղաքի ավերակների ներսում:
Հունիսի 20-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 20-ին Վարդենիս – Քարվաճառ մայրուղով Արցախ են ժամանել հիմնականում ռուսաստանաբնակ շուրջ 200 ընտանիքներ՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը:
Վերջինս խոստովանում է, որ իր և իր ընտանիքի կյանքում այս պահին ծանր շրջան է, որովհետև ամուսինը ներկայումս պայքարում է քաղցկեղի դեմ:
Եթե զինվորներ չեն սպանվում, գնդակոծություններ, խոշոր միջադեպեր չկան,նշանակում է Ադրբեջանի, Հայաստանի, նաեւ Ռուսաստանի իշխանություններին հաջողվել է համաձայնեցնել, որ այս ընթացքում անդրորր լինի:
Վերջին տարիներին ողջ աշխարհում նախաձեռնություններ են հանդես բերվում մշակութային ժառանգության նշանակության ու հեռանկարների շուրջ. պատմական շենքերը, հնագիտական հուշարձանները դարձել են յուրաքանչյուր ժողովրդի ազգային պատմության հիմնական բաղկացուցիչը և ամենուր գործի է դրվում ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը:
Հունիսի 19-ին, ժամը 21.05-ին, «Քանաքեռ-Զեյթուն», իսկ ժամը 21.30-ին՝ «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոններից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «գլխի փակ տրավմա» և «ծնոտի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Հրաչյա Խ.-ն:
Ոստիկանության ծառայողների աչալրջության շնորհիվ՝ երեխայի առուվաճառքը կասեցվեց:
2015 թվականի հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի երկու տեսուչ ծառայողական ավտոմեքենայով ծառայություն են իրականացրել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում։
Ա. Շաբոյանի խոսքով, նաև լինում են դեպքեր, երբ բողոքում են արտագնա տուրիզմի մեկնելուց, որ համապատասխան վայրում հանգստի ընթացքում են պարզում, որ այն տեղեկատվությունը, որ նախապես տրամադրվել էր, չի համապատասխանում իրականությանը:
Պատիժը կրող կալանավորը հեռախոսով ներկայացել էր որպես ընկերության տնօրեն և խոշոր գործարքներ կնքել:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի հետաքրքիր ուսումնասիրություն է սկսել: Պարզվում է, որ Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ վերջին շրջանում սկսել են սերտորեն համագործակցել նորաթուխ մի ընկերության հետ, որի հիմնադրի հետքերը տանում են, ըստ ամենայնի, դեպի օֆշոր:
57-ամյա Անդրանիկը, «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով երևանաբնակ 3 անչափահաս աղջիկներին, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում` ակնհայտ 16 տարին չլրացած նշված դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով՝ ցուցադրել է սեռական օրգանները, ինչն աղջիկները նկատելով՝ խուճապահար հեռացել են տարածքից:
«Ակտիվիստները չուզեցին, որ այնտեղ բոլորովին այլ թեմայով հանդիպում հավաքվի այս պահին, մտածեցին՝ մարդկանց ուշադրությունը չշեղել այլ ուղղությամբ, ու հետո դա կարող էր նաև այլ կերպ ընկալվել շատերի կողմից: Մեզ համար էլ շատ կարևոր է չխանգարել նրանց գործին, որովհետև, կարծում եմ, իրենք հիմա շատ կարևոր նպատակի ու հարցի շուրջ են համախմբվել»,- ասում է Անդրեն: