Բաժիններ՝

«Ես վաղուց սպասելիք չունեմ, բայց չեմ կարող այսօր Ազատության հրապարակում չլինել». Հրանտ Վարդանյան

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեխեքի կենաց խմող բոզի լակոտներն այսօր Երևանի փողոցներում սպանում են մեր երեխաների ոգին: Շատ լավ հասկանում եմ, որ այստեղ բան գրելն էլ է սուտ, այս ՖԲ-ի տարածքում մնալն ու բարբաջելը դարձել է փրփուր:

Ժողովուրդ, եթե չեք ուզում դառնալ զավակասպան, ազգասպան, ստրուկ, եթե արժանապատիվ ենք, եկեք դուրս գանք փողոց, վերջնականապես այս երկրից ջնջենք օտարի հետքը, Բաղրամյան 26-ը ընդամենը գրասենյակ է, դա մեզ պետք չէ, մեզ պետք է պարզել թշնամուն մեր մեջ, նրանց, ովքեր ծառայել ու ծառայում են օտարին:

Ով համաձայն է՝ թող ստորագրի ու դուրս գա, տեսնենք ինչքա՞ն ենք մնացել, միակ ստուգելուս ձևն է մնացել: Ես էլ չգիտեմ՝ ո՞նց հավատամ, ի՞նչ նշան ու ի՞նչ աչքեր են պետք, որ մենք հավատանք իրար ու տեսնենք մեկս մյուսի մեջ մերոնց»: 168.am-ը զրուցեց ռեժիսորի հետ: «Ես վաղուց սպասելիք չունեմ, բայց չեմ կարող այսօր Ազատության հրապարակում չլինել»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930