Ինչո՞ւ են բերման ենթարկված քաղաքացիներին քաղմասերից տանում Աղի հանք

Այսօր վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից, Ազատության հրապարակից և հարակից տարածքներից բերման ենթարկված քաղաքացիներին քաղմասերից տանում են Աղի հանք:

Թե ի՞նչ նպատակով են մարդկանց տանում Աղի հանք, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնութան հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ քանի որ կա հարուցված քրեական գործ, հետևաբար տեղեկատվությունը պետք է ճշտել նախաքննական մարմնից:

Սակայն քննչական կոմիտեում հետախոսազանգերին ընդհանրապես չպատասխանեցին:
Նշենք, որ Աղի հանքում են գտնվում ալկոհոլի, թմրանյութերի կիրառությունը ստուգող դիսպանսերները և, ըստ ամենայնի, քաղաքացիներին տանում են խմածությունն ու թմրանյութների գործածությունը ստուգելու նպատակով: Դրանից հետո նրանց ազատ կարձակեն, թե՞ ոչ՝ հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930