Հայ գործարար Լեւոն Հայրապետյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում:
Եթե հիվանդը շաքարային դիաբետ ունի, դրան գումարած սրտային ձեքբերովի ռեվմատիկ արատներ, եւ այդ արատները կոմպենսացված վիճակում են գտնվում, ապա լողով զբաղվելու հակացուցումներ չկան:
ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի Ջալալ Ջալավյանի անվան միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 2002 թվականից. դպրոցն ունի 70 աշակերտ:
Ոստիկանները ուժ գործադրեցին ցուցարարների, լրագրողների նկատմամբ:
Ոստիկանությունը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի մասնակիցներին, ովքեր այս պահին շարունակում են նստացույցը, զգուշացնում է չաղմկել և չխանգարել հարակից շենքերի բնակիչների անդորրը:
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նախաքննության ժամկետը երկարացվել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա նշեց նաև, որ բավականին երկար ժամանակ է՝ իր պաշտպանյալի հետ գործողություններ չեն կատարվում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Սոսեի փող. 8-րդ շենքի և Սոսեի 2-րդ նրբանցքի առանձնատների ջրամատակարարումը:
Այս պահին դեռևս ոստիկաններին չի հաջողվում բանակցությունների միջոցով համոզել ցուցարարներին հեռանալ Բաղրամյան պողոտայից:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր աշխատասենյակում երկու ապտակ է հասցրել ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա հայհոյել էր իրեն կանգնեցրած ոստիկանին:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:
Քիչ առաջ ցուցարարների շարքերից շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Վալերի Օսիպյանը՝ դիմելով նախաձեռնության անդամներին՝ զգուշացրեց նման բան չանել:
Հոլիվուդյան դերասան, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին երեկ իր ավագ դստեր՝ 9-ամյա Շայլոյի հետ այցելել է Թուրքիայի հարավարևելյան մասում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ, հայտնում է dailymail.co.uk-ը:
Հունիսի 20-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Միկրոշրջան թաղամասում վիճաբանություն է տեղի ունենում:
Հունիսի 22-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այստեղ է նաև Բագրատ սրբազանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եկել է, որպեսզի բախումներ չլինեն: Նա հույս ունի, որ համաձայնության կգան երկու կողմերը: Նա տեղեկացրեց, որ խոսել է փոխոստիկանապետի հետ, բայց իրավասու չէ ասել, թե ինչ են զրուցել: Ցուցարարների հետ սրբազանը չի խոսել, որովհետև չգիտի՝ ում հետ խոսել: «Այստեղ եմ, որ բախումներ չլինեն»:
Այս պահին Վալերի Օսիպյանն ու մի քանի ոստիկաններ միացել են Բաղրամյան պողոտայում պառկաց ցուցարարներին՝ նրանց կոչ անելով վեր կենալ: Սակայն ցուցարարները չեն ընդառաջում նրա հորդորին:
Ընթացիկ տարում Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են: Այսպես, հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է ավելի քան 27. 276 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակի 24.146 տոննայի դիմաց:
Այս պահին Վալերի Օսիպյանը դեռևս շարունակում է բանակցել երթի կազմակերպիչների հետ, որպեսզի վերջիններս դադարեցնեն երթն ու 5 հոգով գնան ՀՀ նախագահի հետ հանդիպման: Սակայն ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ իրենք պահանջում են չեղյալ հայտարարե; էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին ՀԾԿՀ կայացրած որոշումը:
168.am-ը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ոստիկանները մոտեցել ցուցարարներին, ինչի ի պատասխան նա ասաց. «Հասարակական կարգն ենք պաշտպանում»: Մեր դիտարկմանը, թե հեռվից հնարավոր չէ՞ պաշտպանել հասարակական կարգը, Վ. Օսիպյանը պատասխանեց. «Դեռ էլի ենք մոտենալու: Կարող ենք, բայց մոտենալու ենք»: Նա նաև հորդորեց. «Մի՛ վախեցեք»:
Արմավիրի մարզի մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը, պարզվում է, ոչ միայն պատահականության հետևանք չեն, այլև պատասխանատուների անպատասխանատվության արդյունք են:
Հունիսի 20-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ վիճակախաղի տոմս վաճառողը հարվածել է 1991 թ. ծնված Միհրան Մ.-ին:
Այս պահին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները փակել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասը՝ նստելով գետնին: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բարձրախոսով կոչ է անում նրանց 3-4 անձից բաղկացած խումբ կազմել և գնալ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, սակայն ակցիայի մասնակիցները պատասխանում են՝ «ոչ»:
«Երեք օր է՝ մենք ձեզ հանդուրժել ենք և հիմա պարտավոր ենք պահպանել հասարակական կարգը»,- ասաց Աշոտ Կարապետյանը՝ կոչ անելով գնալ և հանդիպել երկրի գերագույն հրամանատարի հետ: Այս պահին երթի մասնակիցները նստել են Բաղրամյանի սկզբնամասում:
Անօրինական հավաքի կազմակերպիչները իրականացնում են անօրինական երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, կազմակերպիչները ոստիկանության օրինական պահանջներին չեն ենթարկվում:
Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ցուցարարները մոտենում են Բաղրամյան փողոցին:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչներին և զգուշացրեց. «Հարգելիներս, դուք երիտասարդ եք, չեք հասկանում՝ ինչ է լինելու: Մեկ անգամ ևս ասում եմ՝ նախագահը պատրաստ է 3-4 հոգու ընդունել, պատկերացնո՞ւմ եք՝ նախագահն է ցանկանում ձեզ տեսնել»:
Քիչ առաջ Վալերի Օսիպյանը երթի մասնակից ակցիայի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ակցիայի անդամներից 3-4 մարդու ընդունել՝ պայմանով, որ երթը կդադարեցվի: Սակայն ակցիայի մասնակիցները «Ոչ» բացականչեցին:
Քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմությունը ճեղքեց ոստիկանական «պատը» և շղթա կազմած մտան Թումանյան փողոց: Նրանք «միացում» բացականչելով երթով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա:
Հունիսի 21-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմինե Թ.-ն և հայտնել, որ հունիսի 21-ին, ժամը 03.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Անդո անունով ներկայացած անձը, օգտվելով իր խմած լինելու հանգամանքից, իրեն անհայտ պայմաններում իր պայուսակից գողացել է ոսկյա թևնոց, 100 դոլար, 25.000 դրամ և բջջային հեռախոս: