Մոսկվան Երևանում Մայդանի ուրվականներ չպետք է փնտրի. Մարկեդոնովը` Բաղրամյանի իրադարձությունների մասին
«Մոսկվան պետք է համագործակցություն կառուցի հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը` տրամադրելով նաև հատվածներ Politcom.ru կայքում գիշերը Բաղրամյանի պողոտայում ծավալված իրադարձությունների մասին իր հոդվածից:
Նա նշեց, որ հունիսի վերջին կենդանացավ Երևանի ներքաղաքական կյանքը, որի պատճառը մասսայական ակցիան էր և դրան իշխանությունների կոպիտ արձագանքը: Սակայն, ըստ նրա, այն բանից հետո, երբ նախորդ տարվա նոյեմբեր ամսից Կիևում սկսվեց «երկրորդ Մայդանը», որը հանգեցրեց երկրում իշխանության փոփոխության և Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առճակատման, պրակտիկորեն բոլոր ընդդիմադիր ակցիաները հետսովետական տարածքում դիտարկվում են «ուկրաինակական ակնոցների» միջով: Մարկեդոնովի համոզմամբ` նման մոտեցման դեպքում երկրի ներքաղաքական օրակարգը տեղաշարժվում է երկրորդ պլան:
Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, հայաստանյան իրողություններին ուկրաինական «նախշեր» կցելուց և Երևանում «աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն» կանխատեսելուց առաջ պետք է ավելի ուշադիր հետևել Անդրկովկասում ծավալվող ներքաղաքական դինամիային, հասկանալ, թե որ սցենարներն են Մոսկվայի ավելի մեծ ուշադրությանն արժանի հատկապես, երբ Ռուսատանը Հայաստանին դիտարկում է, որպես իր ռազմավարական գործընկեր:
Մարկեդոնովը չի հասկանում, թե որն է էլեկտրաէներգիայի թանկացման այդ հայտի իրական իմաստը, թեև, ըստ նրա, «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիաների ընթացքում իրենց սեփական քաղաքական շահերը հետապնդեցին որոշ շահագրգիռ շրջանակներ ևս: «Այնինիչ իշխանությունների գործողությունները, բժշկական լեզվով ասած՝ նման են ջերմության իջեցման, բայց որ համակարգային բուժման»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով, չի կարելի նաև ասել, որ բողոքի ակցիաները Հայաստանում անակնկալ ինչ-որ բան են, քանի որ իշխանությունների նկատմամբ դժգոհությունը առաջին տարին չէ, որ արտահայտվում է: Իշխանությունները, նրա խոսքով, այդ դժգոհության ազդակները միշտ են ստացել: Մարկեդոնովն իր հոդվածում նաև նշել է այդ բոլոր հանրահավաքները, այդ թվում և Շանթ Հարությունյանի ակցիան: Նա նաև հիշեցրել է մի քանի հարյուր ակտիվիստների բողոքի երթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ կատարած այցի ընթացքում 2013թ. դելտեմբերի 2-ին, որն ընդդեմ ՀՀ ՄՄ անդամակցության էր, թեև ըստ նրա, ներքաղակական դրդապատճառներ այդ ժամանակ ևս կային:
«Եվրասիական ինտեգրացիային միանալը շատերի կողմից դիտարկվում էր ոչ միայն որպես անվտանգության լրացուցիչ խարիսխ, այլև քայլ տարիֆների բարձրացմանն ու սոցիալական ծախսերի ավելացմանն ընդառաջ: Եվ այստեղ ճիշտ ժամանակն է հիշել հայաստանյան «էլեկտրական դստեր» և «Ինտեր ՌԱՈ» հոլդինգի միջև առկա կապի մասին, որը հետսովետական տարածքում դիտարկվում է, որպես ռուսական էներգետիկ ազդեցության գործիքներից մեկը: Այսկերպ շատ որոշումներ Հայաստանի ներսում ընկալվում են Մոսկվայի հետ կապի մեջ:
Նույնիսկ եթե ինքը Մոսկվան ուղղակի կերպով չի ազդում Երևանում կոնկրետ կառավարման որոշումների վրա»,- ընդգծեց նա: Սերգեյ Մարկեդոնովի խոսքով, այսօր Հայաստանում ի տարբերություն Ուկրաինայի իշխանությունն ու ընդդիմությունը չեն դիրքավորվում միմյանց դեմ Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով, ավելին այս հարցը նրանց պայքարում համակարգային բաղադրիչ չէ:
Նրա խոսքով` հայկական չինովնիկների շրջանում այսօր ևս կարելի է գտնել այնպիսինների, ովքեր սկեպտիկ են վերաբերում Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը և հակառակը, ընդդիմադիրների շրջանում կարելի է գտնել այնպիսինների, ովքեր Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման երկրպագուներն են: «Այս իմաստով բավականին հատկանշանական են Լևոն Տեր-Պետրոսյանի մի շարք հայտարարություններն ու մեկնաբանությունները, որոնց պաթոսը հանգում է նրան, որ հակառակորդը ոչ թե Պուտինն է, այլ Հայաստանյան իշխանությունները»,- նշել է նա:
Ռուսաստանցի վերլուծաբան Մարկեդոնովի կարծիքով` Մոսկվայի համար ծայրաստիճան կարևոր է չտրվել զգացմունքներին, չփնտրել Մայդանի ուրվականներն այնտեղ, որտեղ դժվար թե գտնվեն դրանք, այլ փորձել համագործակցություն կառուցել Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր քաղաքական ուժերի հետ:
«Տարիֆներից դժգոհությունն այսօր դեռ Մոսկվայի նկատմամբ դժգոհությույն չի նշանակում: Բայց որոշակի պայմաններում նման «կապ» հնարավոր է ներդնել: Մասնավորապես, եթե ռուսական քաղաքական գործիչներն ու դիվանագետները սխալ եզրակացություններ անեն բողոքի ակցիայից և գտնեն սեփական «կապը»` ընդդիմության մեքենայությունները Պետդեպի հետ, ներկայիս իշխանությանն իրենց աջակցությունն ամեն կերպ կբացարձակացնեն: Առկա ողջ օրակարգը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անբարյացկամությանը հանգեցնելը մեծ սխալմունք է, որը կարող է հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն թողնել»,- նման խորհուրդ է տվել Սերգեյ Մարկեդոնովը: