Մայդան հայկական ձևով. Երևանի բողոքին միանում են մյուս քաղաքները. dialog.ua

Ուկրաինական dialog.ua ինտերնետ-պարբերականը «Մայդան հայկական ձևով. Երևանի բողոքին միանում են մյուս քաղաքները» խորագրով հոդվածում ներկայացրել է երևանյան վերջին իրադարձությունները:

«Բողոքի մասնակիցներին մտադիր են միանալ Գյումրի ու Սևան քաղաքների բնակիչները: Այս մասին հայտնել են «Ո´չ թալանին» նախաձեռնության անդամները: Նրանց խոսքով՝ Գյումրիի բնակիչները արդեն միացել են ակցիային, մյուսները քաղաք տանող ճանապարհին են»,-գրում է կայքը:

«Նախաձեռնության անդամները կոչ են անում ակցիայի մասնակիցներին զգոն լինել ու սադրանքների չտրվել: Ինչպես նրանք են նշում, ցուցարարների շարքերում փորձում են բախումներ հրահրել քաղաքացիական հագուստներով ինչ-որ մարդիկ»,-գրում է dialog.ua-ն:

Կայքը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Բաղրամյան պողոտայում ցուցարարները ծածանել են Եվրամիության դրոշները:

Տեսանյութեր

Լրահոս