«Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ». ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության անդամ Գագիկ Մելիքյանի մեկնաբանությունը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ.

«Այն, ինչ տեղի ունեցավ առավոտյան, չի դիմանում որևիցե քննադատության: Ցուցարարներն իրացնում էին ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքը՝ խաղաղ, առանց բռնության կոչերի: Ոստիկանության գործողություններն անհամաչափ էին, տեղ-տեղ աչքի էին ընկնում հատուկ դաժանությամբ: Վստահ ենք, որ ցուցարարների պայքարն արդար էր՝ նրանք փողոց էին դուրս եկել՝ ոչ ասելու հերթական կամայական ու չհիմնավորված որոշմանը: Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ մի քանի անձանց կոռումպացվածության հետևանքով Հայաստանում կրկին թանկացումների շղթա է սկսելու: ՍԴՀԿ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին»:

 

Տեսանյութեր

Լրահոս