«Ո´չ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին շարունակել բողոքը. «Ռոսբալտ»
«Ո´չ թալանին» ակցիայի կազմակերպիչները կոչ են անում Հայաստանի քաղաքացիներին շարունակել բողոքը այսօր՝ ժ. 18:00-ին Ազատության հրապարակում, գրում է «Ռոսբալտը»՝ նշելով, որ նրանք պահանջում են ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ակտիվիստներին:
Կայքը հղում է կատարում Facebook-ում նախաձեռնության հայտարարությանը: Սոցցանցում հայտարարությանն արդեն միացել է մոտ 4 հազար մարդ:
«Ռոսբալտը» հիշեցնում է, որ այսօր նստացույցի մասնակիցներին Բաղրամյան պողոտայից հեռացրել էին «կոպիտ ֆիզիկական ուժով ու ակտիվիստներին ծեծելու միջոցով»:
Ինչպես գրում է կայքը, ակտիվիստները բողոքի ակցիա են կազմակերպել ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով:
«Ակցիան սկսելուց քիչ անց նրանցից ոմանք հայտարարեցին Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման անթույլատրելիության մասին: Մարդիկ դուրս էին եկել փողոցներ «Մենք հայեր ենք՝ մեր երկրի տերը» կարգախոսով»,-գրում է «Ռոսբալտը»: