Տիգրան Խզմալյանը երեկոյան կլինի Ազատության հրապարակում

Ռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Խզմալյանը, ով երեկ ներկա էր Բաղրամյան պողոտայում սկսված նստացույցին, 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է մասնակցել այսօր երեկոյան Ազատության հրապարակում մեկնարկող համախմբման արշավին:

Խզմալյանը կարծում է, որ այսօրվա հավաքի հետ կապված ակնկալիքները պետք է թողնել դպրոցական շրջանավարտներին: «Հայաստանի հասարակությունը պետք է հասկանա, որ բոլոր սոցիալական խնդիրների արմատն է երկրի զավթված ու գաղութացված կարգավիճակը:

Մենք հանդիսանում ենք ԿԳԲ-ական ԽՍՀՄ-ի վերջին արգելանոցներից մեկը, մեր իշխանիկները հանդիսանում են ռուսական հատուկ ծառայությունների վարձու ու կամավոր գործակալներ, և պետականության վերջնական կորստից խուսափելու համար անհրաժեշտ է վերածել սոցիալական բողոքը քաղաքական ապստամբության՝ զանգվածային անժամկետ հանրահավաքի և հենց հրապարակում սկսված խորհրդարանական ընտրությունների միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930