Արարատի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին, Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում է Արարատի բժշկական կենտրոնում, իսկ 1-ը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Որևէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
«Այն, որ կամաց-կամաց հայությունը դարձ է կատարում դեպի իր հայրենիքը, ազգային դավանանքը, դա հրաշալի է, մենք պետք է գրկաբաց լինենք, և, երբ երեք հոգի դիմել էին մկրտվելու համար, Եկեղեցին պետք է հրապարակավ, ի լուր աշխարհի՝ մկրտեր, ցույց տար, որ աշխարհն իմանա՝ ի՞նչ է կատարվում, այս մարդիկ որտեղի՞ց եկան, ինչո՞ւ են իսլամացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման […]
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Երևան քաղաքի 17-ամյա բնակչուհի Մարիամ Մելիքյանը, որը օգոստոսի 11-ին տնից դուրս էր եկել, և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային զինծառայող Կարեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Ռ. Բաբայանի համար ոչ այնքան հետաքրքիր է ոչ այնքան Ա. Նիկողոսյանի հայտարարությունը, այլ դրան հաջողորդող ելույթները
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է՝ կարեւոր հանդիպում են նախատեսում եւ քննարկելու են հետագա քայլերի ու գործողությունների իրենց ծրագիրը.
«Նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ին` ժամը 16։00-ին, բոլոր երիտասարդներին հրավիրում է Սիրահարների այգի։ Կլինի կարծիքների փոխանակում: Հանդիպման ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը կհայտնի իր հետագա քայլերի և գործողությունների մասին։
Բոլորի ներկայությունը շատ կարևոր է»:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանի համար դատապարտելի է Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարությունը, թե պետք է Հայաստանը մտնի Ռուասաստանի կազմի մեջ
Օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն մեկնել է Լոռի` մարզում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այցը մեկնարկել է Սպիտակ քաղաքից, որտեղ Նախարարը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ եղել է «Սպիտակ» հասարակական կազմակերպության հիմնած ջերմոցային տնտեսությունում, որն ընդգրկում է 2000 քմ տարածք:
Օգոստոսի 12-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-վերսալ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անցած շաբաթ հրապարակվեցին Սահմանադրության նոր նախագծի հիմնական՝ 1-15-րդ գլուխները, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռ ուսումնասիրում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 168.am-ին ՄԻՊ գրասնենյակից նշեցին, որ մինչև իրենց համար հստակ չլինի, մեկնաբանություններ չեն տալու` արդյոք բավարա՞ր է ՄԻՊ վերաբերյալ Սահմանադրության նոր նախագծում ներառված գլուխը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Օրբելու փողոցի և Բաղրամյան պող. 53-ից-65 համարների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներում, թեպետ, երեխաների ընդունելությունը կատարվում է ամբողջ տարվա ընթացքում, սակայն նոր ընդունվող երեխաների հոսքը նկատվում է ամռան ամիսներին եւ, հատկապես, սեպտեմբերին:
Որպես նարեկաբույժ, էքստրասենս, խիրոմանտ (ափագիտություն) հայտնի Անի Մաջնունյանի սպանությունը, կարծես, բացահայտված է համարվում:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է չորս ընդունելություն` 6 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Ռոման Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի շրջանակում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնի քննիչը, չարաշահելով իր լիազորությունները, 2013 թվականի օգոստոսին մինչ իր բնակարանում խուզարկություն կատարելը, նախապես տեղեկացրել է կատարվելիք քննչական գործողության մասին և առաջարկել է իրեն թաքցնել կասկածելի իրերը, որից հետո քննիչը բնակարանը խուզարկել է մակերեսորեն:
Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը այսօր՝ օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում կայացած դատավարության արդյունքում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար։ Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի գաղութում։
Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած
Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին ու տեսանյութ հրապարակել:
Օգոստոսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Օգոստոսի 13-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:
Օգոստոսի 12-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ցավոք այսօր նաև զոհ ունեցանք: Հակառակորդի դիպուկահարից զոհվել է շարքային Կարեն Պարույրի Հովհաննիսյանը: Խորը վշտով փաստում ենք, որ միևնույնն է ոչինչ անպատասխան չի մնալու»:
Օգոստոսի 12-ին, ժամը 03.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Երևանյան խճուղու տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բուլղարիայի Հանրապետությունից 700 կգ հյութերի խտանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, տեղեկացնում է ծառայության կայքը:
«Երբ վնասակար նյութերի քանակը չափող սարքեր տեղադրեցին, մեկ շաբաթ շատ լավ էր, հոտ ընդհանրապես չկար, հենց դրանք տարան, հոտը նորից սկսվեց: Դրանք տարան, որ ստուգեն ազոտի միացումների, ամոնիակի քանակը»: