Բաժիններ՝

«Եվրոպա-վերսալ» ռեստորանի մոտ ավտոմեքենաներ են բախվել

Օգոստոսի 12-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-վերսալ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 VN 310 պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ.) և «ՎԱԶ-21015» մակնիշի 12 OU 150 պետհամարանիշի (վարորդ` Վ. Ս.) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Ա. Հ.-ին հոսպիտալացրել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս