
Ստերլիգովը հրապարակել է ԼՂ-ում ջրաղացի գնման փաստաթղթերի ստացման արարողությունը

Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ապրող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին ու տեսանյութ հրապարակել:
Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է Ստերլիգովը ստանում Լեռնային Ղարաբաղում իր կողմից գնված ջրաղացի օրինական փաստաթղթերը:
«Հիմա իմ ընտանիքը Լեռնային Ղարաբաղում օրինական կարգով դարձել է ջրաղացի սեփականատեր»,- տեսանյութը մակագրել է Ստերլիգովը:
«Հիմա ես իսկական ջրաղացի երջանիկ սեփականատեր եմ: Ընդ որում՝ առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներիի, առանց կաշառքի, գումարի: Արագ, հեշտ ու պարզ, կատարյալ գեղեցկություն: Էհ, լավ է ապրել Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետությունում»,- ստանալով ջրաղացի գնման փաստաթուղթը՝ հայտարարել է գործարարը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Ստերլիգովը գնել է 1888 թվականի ջրաղաց, որի օգնությամբ առանց էլեկտրականության ալյուր է աղում: