Հուլիս ամսին սոցապ նախարարությունը քաղաքացիներից ստացվել է 751 դիմում
Հուլիս ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 751, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը՝ 268, որոնցից 153-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում:
Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 61 (23%), կենսաթոշակի վճարման՝ 16 (6%) և ընտանեկան նպաստի նշանակման՝ 24 (9%) դիմումները:
Գրավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդների փոխհատուցման՝ 75 (13%), հումանիտար օգնության՝ 49 (8%), կենսաթոշակի վճարման 27 (5%), աշխատանքի տեղավորման՝ 33 (6%) և ընտանեկան նպաստի վերաբերյալ՝ 45 (8%) դիմումները:
Հուլիս ամսվա ընթացքում պատասխանվել է 247 գրավոր դիմումի, որոնց պատասխանների բնույթն ունեցել է հետևյալ պատկերը. 175 (71%)-ը պարզաբանվել է, 41 (17%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 25-ը (10%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 6-ին (2%) տրվել է մերժողական պատասխան:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարի տեղակալների մոտ կայացել է չորս ընդունելություն` 6 քաղաքացու մասնակցությամբ: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմված արձանագրությունները գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով: