
Վթար՝ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին

Օգոստոսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ-500» մակնիշի 28 ՏՕ 609 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը (մոտ 10 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1984 թ. ծնված Վ. Խ.-ին:
Վարորդը և ուղևոր` 1993 թ. ծնված Գ. Ս.-ը, հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: