
Ռուսական դատարանը Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման. news.am

news.am-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորային դատարանը այսօր՝ օգոստոսի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի տարածքում կայացած դատավարության արդյունքում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ դասալքության ու ապօրինի կերպով զենք կրելու համար։ Պատիժը նա կրելու է խիստ ռեժիմի գաղութում։
Ըստ դատարանի, Պերմյակովի մեղքն ապացուցվել է նրա տված ինքնախոստովանական ցուցմունքներով եւ քննության հավաքած ապացույցներով։
Հարավ-արեւելյան օկրուգի ռազմական դատախազ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Անդրուսենկոն Պերմյակովի համար 10 տարվա ազատազրկում էր պահանջել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: