Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դիակը հայտնաբերել է մայրը։ Սպանված երիտասարդը նշված տանը բնակվել է եղբոր հետ, իսկ մայրը՝ երրորդ որդու տանը։ 2015թ. օգոստոսի 18-ին առավոտյան մայրն այցելել է որդիներին եւ տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա պառկած, հայտնաբերել Վլ.Կարապետյանին՝ սպանված։
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում եւ կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ:
Հարցին՝ ըստ Ձեզ ինչպե՞ս կվերաբերվեր այս ամենին Կարեն Դեմիրճյանը, ում անունն է կրում Մարզահամերգային համալիրը, Ա. Բախշյանն այսպես արձագանքեց. «Հիմա գերեզմանում խեղճ մարդը շուռ եկավ»:
Երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի։ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում` Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո։
Օգոստոսի 16-ի առավոտյան Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 իր տանը հայտնաբերվել է 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով:
Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել «Փաստինֆո»-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Օգոստոսի 18-ին, ժամը 08.44-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում <> մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա զոհ (1958 թ. ծնված Շ. Ն.). անհրաժեշտ է օգնություն:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին, նաև Երևանի քաղաքապետին հանձնարարեց պատշաճ կերպով նախապատրաստվել սեպտեմբերի 1-ին:
Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց 3 հայ երեխաների որդեգրման որոշումներին: Ինչպես զեկուցեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը, որդեգրողներից մեկը ՌԴ քաղաքացի ծնողներ են, երկրորդը՝ Ֆրանսիացիներ, երրորդը՝ ԱՄՆ քաղաքացիներ:
70 տարի մենք ապրել ենք մի երկրում, որի օրհներգը (1944 թվականից իշխող եւ միակ կուսակցության օրհներգը) սկսվել է հետեւյալ բառերով՝ «Ելիր, ում կյանքը անիծել է»: Հայերեն, ի դեպ, այս տեքստը թարգմանել է Եղիշե Չարենցը, այնպես որ, թարգմանության որակը ոչ մի կասկած չի առաջացնում:
Օգոստոսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի Գ թաղամասում հետ ընթանալիս վրաերթի է ենթարկել 1973 թ. ծնված Դավիթ Ջավադյանին, որը տեղում մահացել է:
Հորդորում ենք քաղաքացիներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, Հերացի փողոցը հատելիս օգտվել ընդամենը 150 մետր հեռավորության վրա գտնվող վերգետնյա հետիոտնային անցումից:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։
Վարչապետը խոսել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին և նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել:
Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզիայի հարավում՝ Պապուա նահանգում, կործանված Trigana Air Service ավիաընկերության ATR 42-300 ինքնաթիռի բոլոր՝ 54 զոհերի մարմինները, հայտնում է Reuters-ը:
Այսօր՝ օգոստոսի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա:
Օգոստոսի 17-ին, ժամը 14.08-ին տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները լճում նկատել են ջրահեղձվող քաղաքացու:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 18-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Վանաձորցի Ն. Ն.-ն ընտանիքի անդամների հետ Վրաստանի ծովափերից մեկում հանգստանալու ժամանակ մահացել է:
Հետախուզվող եղբայրները բերման ենթարկվեցին:
Օգոստոսի 18-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Վերը նշված գործընթացի հետ կապված հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 010 (կամ 011) 56-45-88 հեռախոսահամարով:
Նարեկը եկեղեցի է հաճախել մանկուց: Հոգևոր կյանքի բարելավումը նրան առավել շատ է հետաքրքրել, քան աշխարհիկը: Բարեպաշտ ու աստվածահաճո գործունեությունը Նարեկին հասցրեց այնտեղ, որ որոշվեց նրան ձեռնադրել կուսակրոն քահանա:
Օգոստոսի 17-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Քաղաքացի Սոֆյա Է.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ամուսինն անսպասելի եկել է հայրական տուն, կոտրել է տան դռան փականը, հայհոյանքներ է հնչեցրել իր և ծնողների հասցեին ու հեռացել է: