
ՄԻՊ գրասնենյակը չի շտապում մեկնաբանել սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Անցած շաբաթ հրապարակվեցին Սահմանադրության նոր նախագծի հիմնական՝ 1-15-րդ գլուխները, սակայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեռ ուսումնասիրում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 168.am-ին ՄԻՊ գրասնենյակից նշեցին, որ մինչև իրենց համար հստակ չլինի, մեկնաբանություններ չեն տալու` արդյոք բավարա՞ր է ՄԻՊ վերաբերյալ Սահմանադրության նոր նախագծում ներառված գլուխը:
Նշենք, որ ի տարբերություն գործող Սահմանադրության, նոր տարբերակում ՄԻՊ հարցը առանձին՝ 10-րդ գլխով է ներկայացված: Դրանում հիմականում նույնությամբ պահպանվել են ՄԻՊ հանդեպ պահանջները, ընտրության կարգը, լիազորություններն ու պարտականությունները: Նախագծում հատուկ կետով (191 – 2) նշվել է, որ պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Նախագծով ՄԻՊ-ը շարունակում է օգտվել պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիությունից, սակայն կարող է դրանից զրկվել պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայների մեծամասնությամբ: Նախագծով ՄԻՊ-ից այսուհետ պահանջվելու, որ նա ունենա բարձրագույն կրթություն, նաև քաղաքական զսպվածություն՝ ելույթների ժամանակ: