Եթե մեր կողմից նախաձեռնած օգոստոսի 11-ին ժամը 19:00-ին հանրահավաքին հրավիրված քաղաքացիների թիվը բավարար լինի Հանրապետության հրապարակն ամբողջությամբ փակելու համար, մենք պահանջ կներկայացնենք խորհրդարանի ընդիմադիր կուսակցություններին ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն…
«6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ (Մխիթար) Մխիթարյանը հայտնի պատմաբան, լեզվաբան Մովսես Նաջարյանի որդին է:
Օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 3145 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 տոննայի դիմաց և 1024 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 84 տոննայի դիմաց։
Բժշկուհու հետ Մերին համեստ էր խոսում, մենք խնդրեցինք, որ տանենք հիվանդանոց: Բժշկուհին հիվանդանոցում էր, ասաց՝ դե լավ եկեք: Ամսի 24-ին գնացինք հիվանդանոց, Մերիից անալիզներ վերցրին, ստուգեցին, ջերմությունը 38.5 էր այդ ժամանակ, բայց բժշկուհին ասաց՝ պաթոլոգիա չկա, չենք կարող պառկեցնել: Մենք մոտ 12 հոգով այնտեղ էինք: Այդ բժշկուհու նման կոպիտ անձնավորություն ես երբեք չեմ տեսել: Ինձ հեռու էին պահում, որ չխոսեի, բան չասեի բժշկուհուն, որն ասաց՝ 12 հոգով եկել եք, կարո՞ղ ա հարսանիք ա: Ես վրդովված էի, բայց ինձ զսպեցի: Հետո Մերիին ասաց՝ Մերի, լավ ես, մի հատ ուշքի արի, քեզ մի հատ հավաքի, էս ի՞նչ ես սարքել… այսպես, շատ կոպիտ էր իրեն պահում:
Գրեթե 140 մասնագետ ու մոտ 30 միավոր տեխնիկա է ներգրավվել Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետին զոհ դարձած 9-րդ մարդու մարմինը հայտնաբերելու որոնողական աշխատանքներին:
Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին՝ ժամը 20.15-ին, Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ Robinson-44 ինքնաթիռի ու Cessna 206 հիդրոպլանի բախման հետևանքով զոհվել էին Cessna 206-ի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները (Մանուկյան Պարույր Նորիկի, Մանուկյան Լարիսա Վրեժի, Գլչյան Օֆելյա Ազատի, Գլչյան Էրիկ Ազատի):
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսավիացիան», շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժ. 20.20-ին, ժ. Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի մերձակայքում՝ Իստրինսկի ջրամբարում, բախվել էին Robinson -44 ուղղաթիռն ու Cessna 206 ինքնաթիռը:
Ավետիսյանների հարազատները, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատաքննությանը:
Օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են:
Երեկ երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 7500 կրակոց:
Օգոստոսի10-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` Նոր Նորքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Օգոստոսի 10-ին, ժամը 03.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում` ավտոճանապարհը դարձնելով է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
«Մեր ավիափոխադրողը դարձել է Թբիլիսին և, բնական է, որ հոսքը դեպի Վրաստան խայտառակ ձևով ավելացել է: Այս տարի շատ ընկերություններ մեզ մոտ չեն եկել զուտ այն պատճառով, որ ավիատոմսերի արժեքը նորմալ չէ, թանկ է: Դա մեծ խնդիր է»:
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Մերձմոսկվայում բախվել են «Робинсон-44» ուղղաթիռը և մասնավոր Cessna 206 ինքնաթիռը և ընկել Իստրինսկի ջրամբարը:
Օգոստոսի 9-ին, ժամը 00.27-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 21.11-ին թունավորման նախանշաններով «Ֆորում» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» են տեղափոխվել Ա. Մ.-ին (ծնվ. 1996թ.), Մ. Ս.-ին (ծնվ. 1987թ.), Ա. Խ.-ին (ծնվ. 1996թ.) և Տ. Հ.-ին (ծնվ. 1985 թ.):
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողություններով պարզվել են Անի Մաջնունյանի սպանության հանգամանքները, շարժառիթը:
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Օգոստոսի 9-ին, ժամը 05.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` ՃՈ Հրազդան քաղաքի հենակետի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի դերասան Հովակ Գալոյանը անձամբ ճանաչել է «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից, որպես էքստրասենս հայտնի Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մխիթար Մուշեղյանին:
Վերջին շրջանում Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ , ցորենի արտեր եւ այլն:
38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:
Այս տանը, որտեղ իր գոյությունն հազիվ են պահում 37-ամյա Ալվարդն ու իր 4 երեխաները, զուրկ է կոմունալ տարրական պայմաններից: Ջուրը կրում են մոտակա տարածքից, երեխաների համար որպես բաղնիք օգտագործվում է տնակի սենյակներից մեկը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Վիգեն Խաչատրյանը և սերժանտ Վահագն Տոնապետյանը, նախնական համաձայնությամբ, խմբով, շինություն ապօրինի մուտք գործելով, կատարել են ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:
Փորձագետների տեղեկություններով՝ կարբյուրատորում անսարքության հետևանքով մատակարարվել է մեծ ծավալի վառելիք, ու շարժիչը չի գործել:
Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: