Բաժիններ՝

«Անդրանիկ Նիկողոսյանը բարձրաձայնել է այն գաղափարները, որոնք հիմա կան Ռուսաստանի վերնախավում». Ռուբեն Բաբայան

«Ինձ համար բացարաձակապես որևէ նշանակություն չունի թե օտար երկրի քաղաքացին ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան: Ժամանակն է, որ մենք դուրս գանք ցեղային մտածողությունից և մեզ ընկալենք որպես ՀՀ քաղաքացի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանը պետք  է մտնի Ռուսաստանի կազմի մեջ :

Նրա խոսքով՝ ինչքան ծանոթանում ես այդ մարդու կենսագրությանը, հասկանում ես, որ երիտասարդ կարերիստ է ու մտել է ինչ-որ հոսանքի մեջ. «Ինձ համար ավելի մտահոգիչ է մեր պաշտոնական օղակների, պետական կառույցների վերաբերմունքը նման մարդկանց: Այս մեդալները պարզապես շքանշաններ չեն, երբ գրված է Անդրանիկ Օզանյան և Գարեգին Նժդեհ անունները, դրանք պարտավորեցնող են: Ո՞ւմ ենք մենք այդ մեդալը տալիս, այդ ի՞նչ արժանիքի, գործողությունների համար: Սա շատ ավելի կարևոր հարց է, քանի որ նման պարգևներ տալով՝ մենք արժեզրկում ենք մեր պարգևները, մեր պետությունը»:

Ռ. Բաբայանի համար ոչ այնքան հետաքրքիր է ոչ այնքան Ա. Նիկողոսյանի հայտարարությունը, այլ դրան հաջողորդող ելույթները. «Այդ մեկնաբանությունների մեջ կար կուռ տրամաբանություն՝ «Եղբայր, ի՞նչ եք ուզում, դուք ընտրել եք ԵՏՄ, միայն միամիտը կարող է չհասկանալ, որ ԵՏՄ-ն ուղիղ ճանապարհ է դեպի Ռուսական կայսրության  վերականգնման: Ու հիմա փորձում եք ասել՝ մենք դրան դեմ ենք»: Բոլոր փաստարկներին այդ երիտասարդը պատասխանում է սրանով. «Դուք ընտրել եք այդ միությունը, ուրեմն՝ բարի եղեք գնալ մինչև վերջ, իրերը կոչել իր անուներով»: Այս երիտասարդի միակ մեղքն այն է, որ նա բարձրաձայնել է այն գաղափարները, որոնք հիմա կան Ռուսաստանի վերնախավում»:

Ռ. Բաբայանի խոսքով՝ միայն մենք իրավունք ունենք խոսել մեր երկրի անունից, այլ ոչ  թե «ուրիշի վասալը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս