Բաժիններ՝

Արագածոտնի մարզում վթար է տեղի ունեցել

Օգոստոսի 12-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 34 JC 0987 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` 1970 թ. ծնված Ի. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս