ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 խորհրդակցության է հրավիրել գեներալ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին:
Ծախում են սա, որպեսզի հենց իրենց ուզած մարդը առնի, և դա պիտի անպայման հանրապետական, իրենց թայֆից, իրենց թիմից, պիտի լինի իրենց հավատարիմը։ Բայց որևէ մեկը տեսնես հարցրե՞լ է՝ ինչ է լինելու դրա տեղը։ Կարո՞ղ է հանկարծ այդ պողոտայի ամբողջ ներդաշնակությունը խախտվի, որովհետև ինքը էնտեղ որոշել է 20 հարկանի հյուրանոց կառուցել կամ ինչ-որ մի սուպերմարկետ:
Գեղարքունիքում սեպտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված մայոր Սեւակ Գասպարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահացել է:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում` ավտոլվացման կետի մոտակայքում,ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն էր ստացել Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձիթհանքով համայնքից դպրոցահասակ 2 երեխայի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվելու մասին: Անհապաղ իրականացվել են համաճարակաբանական հեազոտություն և բակային համայցեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով այս տարվա մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ընտանիքի անդամների հետ փոխանակվել է ընտանեկան բնութի տեղեկություններով:
Երեկ Պարենի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է պարենամթերքի գների ինդեքսը: Այդ արձանագրել է յուրահատուկ ռեկորդ՝ պարենամթերքի գների անկման տեմպը ռեկորդային է՝ 2009 թվականից այն կողմ: Ըստ այդմ՝ օգոստոսին հուլիսի համեմատ պարենամթերքն աշխարհում էժանացել է մոտ 5.2 տոկոսով:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Թասիկ գյուղում անհայտ կորած բնակիչ` 1981 թ. ծնված Մ. Ղ.-ը սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին վերադարձել է տուն:
Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, խորը մտահոգություն ենք հայտնում ս.թ. հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի առնչությամբ։
Երիտասարդ տարիքում նախարար է նշանակվել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա եւս 32 տարեկան է եղել, երբ նշանակվել է պաշտպանության նախարար: Խոսքը սպարապետի՝ առաջին անգամ նախարար եղած ժամանակաշրջանի մասին է: 1959թ. ծնված Վագզեն Սարգսյանը 1991-1992թթ. եղել է պաշտպանության նախարար:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ վերջին երկու ամիսներին սպանության դեպքերի կտրուկ աճից հետո Սերժ Սարգսյանը իրավապահ կառույցներից պահանջել է իրեն ներկայացնել արձանագրված ցուցանիշները եւ դրանց բացատրությունները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին:
Դերասան Մկրտիչ Արզումանյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում անդրադարձել է իր և Հայկոյի հարաբերություններին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Իրադրությունն այս պահին շարունակում է լարված մնալ Ստամբուլի մի շարք թաղամասերում:
Մեր դատական համակարգում մի կույրաղիք կա՝ կոչվում է վճռաբեկ դատարան: Այն ոչնչով զբաղված չէ: Այնտեղ վիճակախաղ է: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղ լինի: Վճռաբեկ բողոքների 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, 5 տոկոսը վարույթ է ընդունվում՝ ընդ որում, վիճակախաղի սկզբունքով: Տա Աստված՝ ազնիվ վիճակախաղի:
Հոգեբանական բռնության ականատես երեխաների մոտ առաջանում է վախ, տագնապ, կակազություն, գիշերամիզություն: Այս երեխաների համար իրականացվող խաղային թերապիաների ժամանակ բացահայտվում է վերջիններիս վերաբերմունքն ընտանիքի բռնարարի հանդեպ:
Այս տարի 6-րդ հրատապ ծրագրով ՇՄ-ին հատկացվել է 530 մլն դրամ, որից 27 միլիոն դրամ ուղղվել է Աշոցքի և Ամասիայի վարչական շենքերի՝ գյուղապետարանների տանիքների վերանորոգմանը:
Մարալիկի գերեզմանատնից բերման ենթարկվածների մոտ թմրամիջոց հայտնաբերվեց:
Քաղաքացի Ռոզա Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Անահիտ Մ.-ից, ամսեկան 5 տոկոս տոկոսագումար վճարելու պայմանով, վերցրել է 11 հազ. ԱՄՆ դոլար գումար և նշված գումարը վերցնելու հետ կապված բոլոր պայմանավորվածություններն ինքը ձեռք է բերել նրա որդու՝ Սերգեյ Մ.-ի հետ:
Ոստիկանները կործանարար որջ են բացահայտել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղավոր ճանաչված Դավիթ Խաչատրյանի պաշտպանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ջերմոցում կանեփ էին աճեցրել:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակիչներ Արսենն և Արմինեն իրենց ընկերների հետ թմրանյութ են օգտագործում:
Օրեցօր աշխարհում մեծ արժեք ու գնահատական են ստանում ձեռքի աշխատանքները: Անգլիայի թագուհու ընտանիքը սիրով ընդունել է Հայաստանում գործող «Ձեռքի աշխատանքներ. երեխաների հագուստի խանութ» կազմակերպության նվերը`Ուիլյամի եւ Քեյթի նորածնի՝ բրիտանական այքայադստեր Շարլոտայի համար:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացուն կողոպտելու դեպքի առթիվ: