Բաժիններ՝

Վիտալի Բալասանյանն ու Պարգև Սրբազանը այս պահին բանակցում են ոստիկանության գունդը գրաված զինյալների հետ

«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշել է խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը:

– Պարո′ն Մանուկյան, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում:

– Շարունակվում են, հիմա Վիտալի Բալասանյանն է մեզ մոտ, իր հետ ենք զրուցում:

-Միջնորդ կողմ ո՞վ է հանդիսանում:

Կարդացեք նաև

– Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, իրանք չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում` Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի: Մանրամասները՝ կայքում:

Ըստ A1plus.am-ի, Վիտալի Բալասանյանի հետ միասին բանակցություններին մասնակցում է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս