Այս ընթացքում նկարել եմ, հիմնականում՝ գրաֆիկա ու գեղանկարչություն: Պլանավորում եմ կազմակերպել ցուցահանդես: Մտածում էի՝ ամռանը, բայց մեկնումս կարող է որոշ ժամանակ հետաձգել այն: Իմ հաշվարկով աշնանը ցուցահանդես կբացեմ: Իսկ հետագայի մասին ոչ մի բան դեռ չեմ պլանավորել: Գնամ, գամ՝ կպլանավորեմ:
Ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ օրերս Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող կրպակում, ընթերակաների ներկայությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն:
Ազատամարտիկներն ամեն րոպե պատրաստ են անհրաժեշտության դեպքում սահման գնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արծիվ մահապարտների միություն» հ/կ-ի մի խումբ ազատամարտիկներ հայտնեցին, որ բոլորը պատրաստ են այսօրվա դրությամբ դուրս գալ և օգնել զինվորներին, բայց առայժմ գտնում են, որ դրա կարիքը չկա, «սահմանում հանգիստ է»:
Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկման ժամանակ ՀՀԸ խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը դժգոհում էր հաղորդավարների սղությունից և նշեց, թե չեն կարողանում «Սոլովյով» գտնել:
Սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 30-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել մի առանձնատնից 1500 ԱՄՆ դոլար և 11.000 դրամ գողանալու մասին:
«Հաճախ մեր լուրերը սկսվում են հենց ինքնասպանությունների մասին ազդարարող նյութերով, ընդ որում՝ զարմանալիորեն այդ լուրերը հայտնվում են պաշտոնական լրահոսի կամ թերթերի հենց առաջին շապիկներին: Ես ուզում եմ հարցնել՝ ո՞րն է սրա նպատակը, կամ ինչի՞ն է միտված այս տենդենցը: Կուզենայի հատուկ շեշտել, որ զանգվածային լրատվամիջոցների որդեգրած այս քաղաքականությունը, կամա թե ակամա, կարող է խթան հանդիսանալ սպանությունների աճի համար»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց, որ օրը փոխկապակցված լինի ազգային ակունքի հետ և հոգեբանորեն նման տեսակի ազդակ ուղղեն հանրությանը, որ որքան էլ կրթական համակարգը եվրոպականացվում է, ակունքը հայկական է: Նա նկատեց, որ այլ բուհերի ուսանողների հետ են հանդիպել, ու խանդի տեսարան չի լինի, թե ինչու հենց Մայր բուհի հիմնադրման օրը նշել, քանի որ մյուս բուհերը ծնվել են համալսարանից: Նախարարը կոչ արեց միանալ իրենց առաջարկությանը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Նավուր ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չի կարծում, որ առաջիկա երկու, երեք, հինգ տարիների ընթացքում մենք կանցնենք ռուբլու, կամ Եվրասիական միության գոտում ռուբլին կսկսի աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով լրագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞ վ օգտակար կլինի գյուղատնտեսության ոլորտում առաջին անհրաժեշտության ապրանքների ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ ռուբլով իրականացնելը, նախարարը նշեց, որ առաջարկը եղել է ռազմավարական նշանակության ապրանքների համար, օրինակ՝ գազի:
1 տարի առաջ հայկական սահմանն անցնողները դիվերսանտ-մարդասպաններ են:
Նախարարը նշեց, որ «Արտֆուդ» ընկերության հետ կապված նման դեպք չի եղել, և լրագրողին հորդորեց փաստերով խոսել, իսկ լրագրողն արձագանքեց, որ խոսքը Արտաշատի և այլ գյուղերի մասին է, ինչին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նման բան չկա, Դուք հորինում եք, բերքն ամբողջապես մթերվել է: Այս տարի հատկապես պտղի արտահանման ծավալներն այնքան մեծ են, որ կարկտահարված բերքը նույնպես արտահանվեց: Մթերման առումով մենք ոչ մի խնդիր չունենք»:
SimilarWeb-ը հրապարակել է օգոստոս ամսվա տվյալներով հայաստանյան լրատվական կայքերի այցելությունները: Ներկայացնում ենք լրատվամիջոցների հայաստանյան առաջատար տասնյակի ցանկն՝ ամբողջությամբ.
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 25-ամյա երիտասարդի մահվան դեպքով նյութեր են նախապատրաստվում: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին և հայտնել, որ առավոտյան Էջմիածնի թիվ 6 մանկապարտեզի մոտ սև գույնի ավտոմեքենան հետընթացի ժամանակ հարվածել է իրեն և իր գրկի երեխային:
Պարզվում է, Հայաստանում օրենքի ծուղակն ընկնում են անգամ հենց իրենք՝ օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաշիվների վրա կալանք է դրվել երթևեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: ԴԱՀԿ-ն կալանք է դրել Գ.Մելիքյանի բանկային քարտի վրա՝ 4000 դրամի պատճառով:
Այսօր արդեն հաշվեհամար է բացվել Հայկ Թևոյանի կնոջ՝ Ջավահիր Հակոբյանի անունով, ով զոհվել է սահմանային գոտում: Հայկն ունի 5 չքնաղ երեխա, որոնցից ամենափոքրը 3 տարեկան է, մեծը` 20: Ընտանիքը սոցիալապես բավականին ծանր վիճակում է, և այդ վիճակը կարող է էլ ավելի բարդանալ, քանի որ Հայկն ընտանիքի միակ աշխատողն էր:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Հովնանյանների ամբողջ ընտանիքը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, որոնք իրենց ցավակցություններն ու զորակցությունն են հայտնել մեծ բարերարի մահվան կապակցությամբ և այդ ծանր պահին գտնվել են իրենց կողքին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի բարեկարգման եւ քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:
Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Երևանի պատվավոր քաղաքացի, 1975-85թթ. Երևանի քաղաքապետ, նշանավոր պետական գործիչ Մուրադ Մուրադյանը:
Կյանքի 85-րդ տարում վախճանվել է պետական գործիչ, 1975-85 թթ. Երևանի քաղաքապետ, Երևանի պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանը:
Ամեն անգամ, երբ առիթ է լինում որևէ կարևոր միջոցառման, կամ ինչ-որ մի գործ է ուզում մարդը ձեռնարկել, միշտ Աստծուն է դիմում: Ես հավատացյալ մարդ եմ և ես հավատացած եմ, որ բոլորդ էլ հայ քրիստոնյաներ և հավատացյալներ եք, և այդպիսի իրոնիայով խոսել կրոնի մասին՝ ես ուղղակի լուրջ չեմ համարում:
Արփինե Հովհաննիսյանը վաղն առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակով մասնակցելու է ՀՀ կառավարության հերթական նիստին:
Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին:
Թեև հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, սակայն ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից:
Սերժ Սարգսյանի խորհրդական, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջին ժամանակահատվախում «խառն » է:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 6-րդ թաղամասի տներից մեկում:
Նուբարաշեն» ՔԿՀ-ում եղած ժամանակ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար, այժմ նաև «ռեժիսոր» Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ոգեշնչվել է Աստվածաշնչից և մտադրվել ֆիլմ նկարահանել Գրիգոր Լուսավորչի մասին:
ՀՀ Վերաքննիչ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանը իր գործընկերներից հետ չի մնում և ինքն էլ 1 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր դոլարների նվերներ է ստանում: