Իշխանություններից պահանջում են, որ կոնֆլիկտը լուծվի բացառապես խաղաղ բանակցություններով. մտավորականների մյուս խմբի հայտարարությունը
«Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն է բարձրացրել, որի պահանջը հնչում է արդեն տարիներ: Իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները, թալանը, հանցավոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատության բացակայությունն ու անարդարության մթնոլորտը՝ գումարած ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ու մտավորականների կողմից մշտապես Հայաստանը ապոկալիպտիկ գույներով նկարագրելը՝ Հայաստանը կործանվում է և այլն (կարծես խոսքերը միայն իշխանության հետ առևտրի համար են), անխուսափելիորեն մարդկանց մղելու էին մի օր զենք վերցնել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի տագնապալի դարձավ մթնոլորտը, որ այս իշխանությամբ իրոք երկիրը կանգնում է փլուզման եզրին:
Ուրեմն, եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին քաղաքական համակարգում փնտրեք՝ և’ իշխանության, և’ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաև հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների մեջ: Այն մտավորականներն ու քաղաքական գործիչները, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք են ստեղծում արնահեղության համար՝ ազատելով իշխանության ձեռքերը:
Իշխանությանը զսպելու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենց որևէ ուժային գործողություն դատապարտվելու է:
Այժմ ես իմ համերաշխությունն եմ հայտնում ապստամբներին և պահանջում իշխանություններից, որ կոնֆլիկտը լուծվի միայն ու բացառապես խաղաղ բանակցություններով, որքան ջանք ու ժամանակ էլ դրա համար անհրաժեշտ լինի»:
Սարգիս Հովսեփյան՝ գրող, սցենարիստ
Վիոլետ Գրիգորյան՝ գրող
Շագա Յուզբաշյան, կինոգետ
Վահան Իշխանյան՝ գրող, լրագրող
Կարեն Անտաշյան՝ գրող
Աննա Դավթյան՝ գրող, թարգմանիչ
Գեմաֆին Գասպարյան՝ գրող
Հասմիկ Սիմոնյան՝ գրող
Վահրամ Դանիելյան՝ գրականագետ
Աշոտ Գաբրիելյան, գրող
Արփի Ոսկանյան, գրող
Սագո Արեան՝ գրող, լրագրող
Թոնդրակ՝ գրող, պատմաբան
Կարինե Աշուղյան՝ բանաստեղծ
Վահե Բուդումյան՝ արձակագիր, արվեստագետ
Արամ Մամիկոնյան, գրող
Լուսինե Եղյան՝ գրող
Սոնա Մնացականյան, գրականագետ
Մերի Երանոսյան՝ սոցիոլոգ
Բյուրակն Իշխանյան՝ գիտնական
Աննա Դավթյան-Գևորգյան՝ Արևելագետ, թարգմանիչ
Լուսինե Խառատյան՝ ազգագրագետ
Կարեն Ղարսլյան՝ գրող
Վահե Օհանյան՝ պրոդյուսեր
Անուշ Քոչարյան՝ գրող, լրագրող
Հովհաննես Թեքգյոզյան՝ գրող, դրամատուրգ
Մկրտիչ Մաթևոսյան՝ նկարիչ, հրատարակիչ
Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար