«Լայն դաշտ է բացվում ուժային գործողությունների համար». Նիկոլ Փաշինյան

Իշխանությունների լռությունը մեծացնում է լարվածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Մինչ այսօր՝ ոչ մի հայտարարություն, ոչ մի դիրքորոշում, իրավիճակի լուծման ոչ մի պատկերացում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանությունները լռում են, քանի որ ասելու բան չունեն.
«Նրանք ուղղակի ստեղծում են իրավիճակ՝ ուժային լուծման գնալու համար: Մենք ստեղծում էինք վիճակ՝ ուժային լուծման հնարավորությունը փոքրացնելու համար, և երեկ այդ գործողություններով այս ջանքերի ողնաշարը ջարդվեց, և լայն դաշտ է բացվում ուժային գործողությունների համար»:

Նա նշեց, որ չի ցանկանում մեղադրել ոչ Ժիրայր Սէֆիլյանին, ոչ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, քանի որ պետք է հասկանալ՝ մարդիկ ռեալ տեղեկատվություն չունեն: «Ես խցում եղել եմ: Որքան էլ քեզ զանգեն, պատմեն… մենք չգիտենք՝ ով է նրանց ինֆորմացիա տալիս, մենք չգիտենք՝ ում միջոցով են նրանք ինֆորմացիա ստանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս