Սեպտեմբերի 7-ին Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ կատրած, 1983թ. ծնված Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: 168.am-ի հետ զրույցում Հերացի թիվ մեկ համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը նշեց, որ արհեստական շնչառության ապարատն անջատվել է, գիտակցությունը վերականգնվում է:
Նախնական տվյալներով Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Սամվել Մարդիի Աղաջանյանը, օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 1212 ընտրողներից` 674-ը:
Հայաստանի Զինված ուժերի Արմավիրի N զորամասի մի ժամկետային զինծառայողից (անունը չեմ հրապարակում) նամակ եմ ստացել:
Հայաստանում Ձեզ խորը հարգանքով են վերաբերվում և բարձր են գնահատում Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացմանն ուղղված Ձեր հետևողականությունը:
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ 34 ներգաղթյալ, ներառյալ 4 նորածին և 11 երեխա, խեղդվել են այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող նավը խորտակվել է Հունաստանի ափերի մոտ:
Տավուշի մարզի Իջևան քաղաքի ղեկավարի ընտրություններում հաղթել է գործող ղեկավար Վարդան Ղալումյանը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 17 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել (5-րդ և 6-րդ հարկերի մակարդակում):
Աջ ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է իր մահճակալի վրա նստած որդու որովայնի ձախակողմյան հատվածին և նրա առողջությանը լյարդի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքների, ներքին արյունահոսության ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.23-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 10 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է գազատարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հպարտությունը վախի արտահայտություն է. ի՞նչ կմտածեն մարդիկ իմ մասին: Եթե մտածենք, հպարտությունը պարտադրում է մարդուն որոշակի կաղապար: Մարդն ազատ չէ անել այն, ինչ ինքն ուզում է: Տիրոջով հագենալուն զուգընթաց՝ ամեն վնասակար բան՝ հպարտություն, վախ և կործանարար, քայքայիչ մյուս բաները, դուրս են գալիս մարդու հոգուց:
Աղվան Հովսեփյանը որոշել է բարելավել իր աշխատանքային պայմանները: ՀՀ քննչական կոմիտեի վարչական մասնաշենքում հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն: Մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող կոմիտեի վարչական մասնաշենքում կիրականացվի պատերի և շեպերի (ընդհանուր 2110 քմ) երեսապատում ալյուկոբոնդով (հատուկ երեսապատման թիթեղներ են): Այս աշխատանքի համար բյուջեից կվճարվի շուրջ 57 մլն 700 հազար դրամ:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 06.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի և Ե. Թադևոսյան փողոցի խաչմերուկում` «Սպորտդպրոցի» մոտակայքում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 02.08-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Նա ձեռքերով ու ոտքերով հարվածել է կնոջը՝ հարականջային շրջանի աջ և ձախ ուսահոդերի, աջ և ձախ բազուկների, զույգ ազդրերի և զույգ սրունքների շրջանում դիտավորությամբ պատճառելով առողջության թեթև վնաս:
Ստացվում է, որ իրականում ռուսական ընկերությունը հայկական փողերով պետք է ուսումնասիրի, թե արդյոք ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ին պատկանող ՀԷՑ-ի համար ստեղծվա՞ծ են բոլոր նպաստավոր պայմանները շահավետ աշխատելու համար: Սա պարզապես լուրջ չէ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասում` «Կոլիի գոմեր» կոչվող հատվածում, այրվում է անասնագոմ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի Հայաստանում ամռան ամիսներին ավելացել են թունավորման դեպքերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը՝ նկատելով, որ այս տարի առավել տարածված են աղիքային թունավորման դեպքերը:
Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին և 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին:
Նախքան արդարադատության նախարարությունում աշխատելը, Մերին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Այստեղ որոշ ժամանակ առաջ խնդիրներ են առաջացել, ինչի համար Մերի Գևորգյանն աշխատանքից ազատվել է:
Սեպտեմբերի 11-ին, 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Բաբաջանյան խճուղում այրվում է չշահագործվող, վառելիքով չբեռնավորված ցիստեռն տիպի բենզատար ավտոմեքենա:
Սեպտեմբերի 13-14-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում, 15-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Պուշկինի փողոցի թիվ 63 հասցեում գտնվող կիսաքանդ շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Խաչատուր Բ.-ին և 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին:
2015թ. օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Ն.Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երևան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որևէ տեղեկություն չկա:
«Երբ «Ո՛չ թալանին» շարժումը դեռ Ազատության հրապարակում էր, և չէին գնացել Բաղրամյան, գնացի, որ հարթակից խոսեմ, բայց տղաները մոտեցան ու ասացին. «Պարոն Սադոյան, գիտենք, որ դուք մեզ կարող եք օգտակար լինել, բայց եթե ձեզ խոսք տանք, պետք է ՕԵԿ-ին էլ տանք, իսկ մենք որոշել ենք մեր ուժերով անել»: Ասացի՝ շատ լավ եք անում, ես հենց հիմա հարթակից կիջնեմ»,- այսօրվա ասուլիսին ասաց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կառավարության ղեկավարը շրջել է թանգարանով՝ ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին:
Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչպես է աշխատանքից հեռացվել նախարարության աշխատակիցներից մեկը, ում նախարարությունում «Վարդա» էին ասում:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.15-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: