«Զենքը վա՜յր դրեք, առաջին քայլը Դո՜ւք արեք». Ռոբերտ Ամիրխանյանի կոչը` «Սասնա ծռերին». Aravot.am
Aravot.am-ը գրում է. «Տղերքը պետք է զենքը վայր դնելու նախաձեռնություն ունենան, այդ քայլը շատ բարձր կդասենք եւ շատ կհարգենք»,-Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ պատանդառություն իրականացրած «Սասնա ծռեր» զինված խմբին այսպիսի կոչով է դիմում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
«Պատրաստ կլինեի ինքս գնալ իրենց մոտ եւ ասել` զենքը վայր դրեք, առաջին քայլը դուք արեք եւ ասեք, որ գալիս եք երկխոսության: Պետք է փորձենք միջնորդ լինել` երկխոսություն կառուցելուն նպաստելու համար: Հայրենիքում խնդիրներ կան, բայց դրանք լուծել է պետք` համաձայնությամբ եւ նպատակային գործունեությամբ: Ես նրանց համար մի սիրուն երգ կգրեի, բայց կասեի` խելացի եղեք, դա չէ ճանապարհը, մեկի արյուն թափվելը մեր ազգային վիշտն է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց կոմպոզիտորը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: