Մերի Մարգարյանի ամուսինը կարևոր տվյալներ է հայտնել քննիչներին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ չի հերքվել նախնական ախտորոշումը, համաձայն որի` Մերին մահացել է թոքաբորբից եւ բազմաօրգանային անբավարարությունից:
Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի նախկինում 50-ամյակի կամուրջը կառուցվել է 1970-ականների սկզբին: Վերջին անգամ կամուրջի մասնագիտական ուսումնասիրություն կատարվել է ավելի քան 10 տարի առաջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության “Կռունկ-25” տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1958 թ. ծնված Դարյա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տան 2-րդ հարկ տանող աստիճանների վրա, վիճաբանության ժամանակ, հարսը` 1988 թ. ծնված Էմմա Շ.-ն, քաշել է ոտքից, ինչի հետևանքով ինքը ընկել է աստիճանների վրա և ստացել վնասվածքներ:
Առերևույթ հանցագործություն կատարած անձը` գույքը դիտավորյալ ոչնչացնելու դիտավորությամբ կոտրել է Խ.Գևորգյանի՝ Կուրթան գյուղում գտնվող տան պատուհանները, ապա բաց կրակի աղբյուրի ներգործությամբ փորձել հրկիզել տան գույքը, ինչն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով. համագյուղացիները նկատել են բռնկված հրդեհը, և նրանց կանչով դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից այն մարվել է:
Քաղաքացի Գևորգ Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 10-ին իր ահազանգի կապակցությամբ ժամանած ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի աշխատակիցները ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն և հայհոյանքներ հնչեցրել:
Պատերազմ է, զոհվում են: Իսրայելն էլ 50-60 տարի է, ինչ պատերազմի մեջ է գտնվում: Գրեթե ամեն ամիս, ամեն օր իսրայելցի զինվոր է զոհվում: Մենք էլ Իսրայելի նման, թշնամիներով շրջապատված երկիրր ենք եւ հա էլ զոհ ենք տալու: Դրա համար թող ամեն հայ մի տղա ավել ունենա:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց լրատվամիջոցների հետ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ճանապարհային ոստիկանության գործունեությունը լուսաբանող հրապարակումների մասնագիտական որակի բարելավման նպատակով:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.24-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Այսօր դատարանն ավարտեց բողոքի քննությունը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով. փաստաբանին մեղադրում են անձնական կյանքի մասին տեղեկություններն ապօրինի հավաքելու, տարածելու մեջ:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն:
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, ՀՀ կալանավորված անձ Կ. Ս.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են շաքարավազի հետ խառնած սպիտակ զանգված:
Givenchy ֆրանսիական նորաձևության տունը հրապարակել է նոր`աշուն-ձմեռ-2015 հավաքածուի լուսանկարները, որտեղ մոդելներից ոմանք կրում են հիմնականում գորգագործության ու կարպետագործության մեջ կիրառվող հայկական զարդանախշերի առատությամբ աչքի ընկնող հագուստներ:
Սեպտեմբերի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Նշված խաչմերուկում՝ կամրջի տակ բացակայում է մեկ այլ 5.15.1 (ձախ եզրային գոտուց՝ ուղիղ և ձախ, աջից՝ միայն ուղիղ) ճանապարհային նշան, որը վերջին ժամանակներս արդեն երրորդ անգամ մեզ անհայտ տրանսպորտային միջոցների կողմից վնասվում և պոկվում է տեղադրման վայրից:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից, նշանակվել է Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
«Օրենքը նախատեսում է տուգանել այն վարորդին, ով խախտել է սահմանված կարգ ու կանոնը. եթե գծանշումները սխալ են արված, լուսացույցերը սխալ են աշխատում, վարորդին տուգանելու իրավունք չունեն, բայց լավ էլ տուգանում են և հիմնավորում են այսպես՝ գրել ենք, գնա բողոքարկի: 5 հազար դրամի համար վարորդը պետք է գնա բողոքարկի՞: Դատական համակարգն էլ այնպիսին չէ, որ այսօր հայցադիմումը գրես, մեկ ամսում պատասխանը ստանաս»:
Ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 121 կրակոց:
Պետություն կառուցում են` դժվարություններով, պայքարելով, ստեղծելով, պաշտպանելով, դիմանալով ու երազելով։ Հաղթահարելով, կոփելով ու կոփվելով։
Ա. Ասոյանը նկատեց, որ այս տարի, իրոք, շատ են եղել թունավորման դեպքերը՝ պայմանավորված մի քանի գործոններով, բայց հատկապես նշանակություն է ունեցել շատ շոգ եղանակը. «Մեզ մոտ ընդունված է, որ շոգ ամիսներին, երբ գնում են Սևան կամ ուրիշ տեղ, անպայման պետք է խոզի խորոված ուտեն: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է: Գոնե ամռան ամիսներին կարելի է հաց ու պանիր ուտել, օղիի փոխարեն՝ թան խմել, ուրիշ բաներով զբաղվել»:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցի թիվ 6 շենքի հարևանությամբ գտնվող խանութ-սրահում:
«Կատարված աշխատանքը չափազանց բարձ որակի է և արժանի է դրվատանքի»,- ասաց Վ.Պողոսյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը կտա շատ հարցերի պատասխաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ մեկնաբանությունները մի քանիսն են. «Ասում են լափել է՝ սա կամ նա, կան քաղաքական խնդիրներ, կան Ռուսաստանի հետ հարաբերություններ: Եթե աուդիտն անցկացվի այն ձևով, ինչպես պլանավորված է, կարծում եմ՝ կտա բոլոր հարցերի պատասխանները»:
«Լավ բանա էտի»: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին, այս մասին նշեց գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Հայկ Կյուրեղյանի գործով դաավճիռը: Դատարանի վճռով Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:
Առաջիկա շաբաթների ընթացքում, նախաձեռնությունը տեսանյութերի միջոցով կտարածի իր հիմնական գաղափարները, որոնք կդառնան նոր ձևավորվող քաղաքական ուժի գաղափարական առանցքը: Լուսավոր Հայաստանը կհաստատի նոր տեսակի քաղաքական մշակույթ՝ հիմնված հրապարակային քաղաքականության և քաղաքակիրթ բանավեճի վրա:
Հայտնի է, թե Արարատի մարզի Բաղրամյան գյուղում ինչից են թունավորվել դպրոցական երեխաները: