Բաժիններ՝

Կառավարությունը արտոնություն է տվել՝ թուրքական սարքավորումների ներմուծման համար

ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա նիստում ներդրումային ծրագրով երեք տարով հետաձգել է «Հիդրո կորպորացիա» ՓԲ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերության նպատակն է վերազինել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցած Արգիչի գետի ՓՀԷԿ-ը, որը 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ և 9500 մ երկարությամբ խողովակաշարով փոքր հիդրոէներգակասկադ է, օգտագործելով գետի ներուժը, էլեկտրաէներգիա է արտադրելու:

Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել 3.89 մլրդ դրամի ներդրում, որից 850 մլն դրամը հատկացվելու է սարքավորում ձեռք բերելուն: Ծրագրի իրագործմամբ կպահպանվի 15 գործող աշխատատեղը, 2016-2018թթ. աշխատավարձը 170 հազարից կհասցվի 210 հազար դրամի: Վերազինման շնորհիվ կստեղծվի ևս 10 ժամանակավոր աշխատատեղ:

Ի դեպ,պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն որոշման նախագծի մեջ մանրամասնվում է, որ խոսքը գնում է օպտիկամանրաթելային խողովակների մասին, որոնք ընկերությունն ամբողջությամբ ներմուծում է Թուրքիայից։

Նշենք նաև, որ «Հիդրո կորպորացիային» աջակցելուն դեմ է արտահայտվել ֆինանսների նախարարությունը, իսկ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է որոշ տեխնիկական բնույթի բացթողումներ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս