
Եթե նրանք ահաբեկիչ են, ուրեմն մենք բոլորս ենք ահաբեկիչ. Մկրտիչ Արզումանյան

Դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այս հայորդիներին մենք պարտական ենք կյանքով, որովհետև, երբ եկավ ժամանակը, նրանք չմտածեցին անգամ իրենց կյանքի մասին և կույր աչքով գնացին ու կռվեցին… Կռվեցին, որ մենք ապրենք խաղաղ երկնքի տակ։ Իսկ այժմ նրանք կռիվ են տալիս, որ հայը ծնվի իր հայրենիքում ` Հայաստանում…
Որ հայը ծնվի ու ապրի Հայաստանում արժանապատիվ կյանքով, այնպիսի կյանքով, ինչպիսին արժանի է տառապանք տեսած ազգը։ Նրանք մեր հերոսներն են և եթե նրանցից մեկին անգամ մի բան պատահի, ուրեմն ամոթ մեզ…Եթե նրանք ահաբեկիչ են ,ուրեմն մենք բոլորս ենք ահաբեկիչ»: