![](/banners/BeFunky-design.jpg)
Պարգեւ սրբազանը խաղաղության կոչով մեկնել է Երևան
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/Pargev-srbazan.jpg)
Արցախից խաղաղության կոչով Երեւան է մեկնել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։
Պարգև սրբազանը մեկնել է հայաստանցիների կողքին լինելու, դժվար պահերին Հայաստանն ու Արցախը միշտ միասին են: Սրբազանը փոխանցում է Արցախի գլխավոր մտահոգությունը` ներքին ցնցումները շեղում են գերխնդրից` Ղարաբաղի հարցից: Ամեն մի ցնցում երկրի ներսում, զգացվում է նաև երկրի սահմաններին: Խորենացի փողոցի իրադարձություններին զուգահեռ հետեւում է, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանում: Սրբազանը Խորենացի փողոցում հավաքվածներին խնդրում է դադարեցնել ներքին ցնցումները ու ձեռք չբարձրացնել իրար վրա: