
Ապարանում հեղեղումներ են. վնասվել են տներ ու ճանապարհներ. Lurer.com

Այս պահին հեղեղումներ են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում: Քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:
lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը կարողացավ ընդամենը մի քանի բառ ասել, որ հեղեղատները լցվել են ամբողջ քաղաք, վնասել տներն ու ճանապարհները:
«Ջուրը, ջուրը լցվելա քաղաքս, բավականին շատ վնաս ա տվել»,- ասաց քաղաքապետը` չկարողանալով երկար մեկնաբանել, քանի որ բջջային կապը բավականին թույլ էր, և նրան լսելու մեր փորձերը ապարդյուն էին: «Եկել եմ տեսնեմ՝ ինչ է կատարվում, գնահատենք իրավիճակը, կխոսենք»,- ասել է քաղաքապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: