Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում. «Մարիոթ» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է Լյովա Խաչատրյանի դին. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին 1-03 շտապօգնության թիվ 4 բրիգադից ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են «Մարիոթ» հյուրանոցային համալիր, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Լյովա Խաչատրյանի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Խաչատրյանը նշված բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս