«Մի կողմում ուզում եմ մեր դրոշը դնել, նաև հայկական դրոշը, մեջտեղում էլ՝ Արմենակի ու իր նկարը». ասում է Քյարամ Սլոյանի հայրը

Արցախում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրական տունը վերանորոգվում է: 168.amի հետ զրույցում զինծառայողի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, ասաց, որ տան ներսում դեռևս աշխատանքներ կան կատարելու: «Երեխաներիս հետ գնացել, տունը տեսել եմ: Շատ շնորհակալ եմ, լավ սարքել են»,- ասաց զինծառայողի հայրը: Նա նշեց, որ իրենց մոտ են Քյարամի բազմաթիվ իրեր՝ գլխարկը, հագուստը, ափսեն, գդալը, հեռախոսը, որը հարազատներին են հանձնել օրեր առաջ, նոթատետրը և այլն: Զինծառայողի հոր խոսքով՝ աշխատանքներն ավարտելուց հետո Քյարամի իրերով անկյուն կպատրաստեն. «Մի կողմում ուզում եմ մեր դրոշը դնել, նաև հայկական դրոշը, մեջտեղում էլ՝ Արմենակի ու իր նկարը (խոսքն Արցախում զոհված Արմենակ Ուրֆանյանի մասին է.- Օ. Հ.)»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031