
Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

Հուլիսի 6-ին, ժամը 19.02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ՓԲԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, վառելիքի արտահոսք չկա. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վարորդ՝ 1981 թ. ծնված Գ. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Mitsubishi» մակնիշի 723 LT 61 պետհամարանիշով ավտոմեքենան: