Մեկնարկեց Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործի քննությունը

Երևանի Շենգավիթ վրչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործի քննությունը:

Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը, բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև որպես ամբաստանյալ Անի

Բաբելյանի պաշտպան ներգրավվեց փաստաբան Գեղամ Հակոբյանին: Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանն ասաց, որ բարձրագույն կրթություն ունի, աշխատում է Շենգավիթ բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, դատված չի եղել, այս գործով մեկ օր գտնվել է անազատության մեջ:

shushan dat.jpg3

Մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանն ասաց, որ ունի բարձրագույն կրթություն ունի, աշխատում է Շենգավթի բժշկական կենտրոնում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Պաշտպան Գեղամ Հակոբյանը դատարանից ժամանակ խնդրեց՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար:

shushan dat.jpg2

Ամբաստանյալ Անի Բաբելյանի մյուս պաշտպան Կարեն Սարդարյանը դատարան չէր ներկայացել, ինչը գործը քննող դատավոր, Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Դավիթ Բալայանն անհարգելի համարեց: Դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը:

shushan dat.jpg1

 

Տեսանյութեր

Լրահոս