Արամ Մանուկյանի տունը կպահպանվի «Հին Երևան»-ում. «Ա1+»
«Դա ինձնից կախված չի, էս ինչ հարցեր եք տալիս»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հնչեցրած գրեթե բոլոր հարցերին պատասխանեց «Հին Երևան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որն այդպես էլ որեւէ բան չկարողացավ ասել «Հին Երեւան» նախագծի իրականացման ժամկետների մասին:
Անդրադառնալով Արամի փողոցում գտնվող Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի տան անմխիթար վիճակին՝ Լեւոն Վարդանյանն ասաց, որ «Հին Երեւան» նախագիծն իրականացվում է, որ նաեւ այդ շենքը փրկվի. «Կարող եմ ասել՝ այս շենքը 3-րդ հանրապետության անկախության օրվանից նույն վիճակում է: Բնական է, ոչ թե հինը չի պահպանվելու, այլ բացակայած քարերի տեղում պետք է տեղադրվեն նոր քարեր»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: