Կպայքարենք թրաֆիքինգի և շահագործման դեմ

Այսօր ՀՀ կառավարությունը նիստում հաստատեց ՀՀ-ում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց, որ ծրագիրը 5 տարվա համար է, ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները:

Ըստ նրա` ծրագրի նախագիծը մշակվել է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդում ներկայացված պետական կառավարման մարմինների, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերին աջակցություն տրամադրող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031