ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է:
2017թ.-ի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված երկու քրեական գործերն ընդունվել են Հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ:
Այսօր հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում դիտարկումներ կատարեցին Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ՝ գնահատելով ընտրությունների անցկացման ընթացքը և հետընտրական տրամադրությունները:
Ապրիլի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակած որոշմամբ պարտավորեցրել է ազատ արձակել պայմանագրային զինծառայող Դավիթ Մկրտումյանին, ով ձերբակալվել է պայծառատես Անի Գրիգորյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 28-ին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր հերթական այցը կազմակերպելու ուղղությամբ:
Euromag-ը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Adjara Group Hospitality ընկերությունը Վրաստանի տարածքում գործարկել է ներքին ու միջազգային փոխադրումների համար նախատեսված Aviator ավիատաքսին, որը թռիչքներ կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի երկրի ներսում գործող այլ օդանավակայաններ, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքներ, այդ թվում՝ Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել թիվ 25/20 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 25/20 ընտրատեղամասում վստահված անձ գրանցված Բ. Բարսեղյանը որպես ընտրող, օրենքով սահմանված կարգով͵ ապրիլի 2-ին նշված ընտրատեղամասում մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 20-ի սահմաններում, փորձել է նորից գրանցվել՝ քվեարկելու համար։
Ապրիլի 3-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1979 թ. ծնված Արման Թամամյանն իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղի սկզբնամասում վթարի է ենթարկվել:
«Ուզում եմ տեղեկացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված մի շատ կարևոր փոփոխության մասին»։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արագած գյուղի մի տնից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայում չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել նավավարման բարդ տարրերի կատարման հատուկ պարապմունքներին:
Տեսագրող սարքն արձանագրել է դեղատան կողոպուտը. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
ԵԽ գլխավոր քարտուղարին են ներկայացվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի նոր կարգավորումները, որոնք վերաբերում են քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ աշխատանքին: Խոսվել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման, տնտեսական իրավունքների, զինծառայողների, երեխաների իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ուղղությունների մասին:
ՀՀ գլխավոր դատախազությունը հորդորում է՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տիրապետող անձանց՝ այդպիսիք տրամադրել իրավապահ մարմիններին և վստահեցնում, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները դեպքի իրական հանգամանքները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու համար:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նախաքննության փուլում պարզվել է, որ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության եւ վերլուծության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Տիգրան Մխիթարյանը վարել է «Գոլհիլ» ՍՊ ընկերության հաշվապահական հաշվառումը եւ վայելել է ՍՊԸ-ի տնօրեններ Գոհար եւ Ռազմիկ Վլասյանների հովանավորությունը:
ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործը փակուղի է մտել: Մարտի 24-ից նախաքննություն իրականացնող մարմինը որեւէ քննչական գործողություն չի իրականացնում: Ավելին՝ մինչ օրս գործով ընդամենը մեկ անձ է ցուցմունք տվել կալանավորված անձանց դեմ, մյուսները որեւէ ցուցմունք չեն տվել:
Ապրիլի 5-ին՝ ժամը 03:30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.0710 և արևելյան երկայնության 48.480 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մի օր մի երիտասարդ կին գնաց իր մոր մոտ և սկսեց գանգատվել՝ պատմելով իր ընտանեկան խնդիրների և դժվարությունների մասին: Նա չգիտեր, թե ինչպես հաղթահարել դրանք, քանի որ արդեն հոգնել էր պայքարելուց:
Սահմանված գումարը պետք է փոխանցվի ցանկացած բանկային կազմակերպությունում՝ 10 օրվա ընթացքում։ Այնուհետև անդորագիրը Ձեր կողմից միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելուց հետո այն ուղարկվում է դատախազություն և վերջինս պարտավոր է 1 շաբաթվա ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը ուղարկել համապատասխան զինկոմիսարիատ:
Դեռահասությունը յուրօրինակ տարիքային դրսևորման փուլ է, որը հիմնականում կազմավորում է մարդու անձը, նրա հարմարումը սոցիալական կյանքի նորմերին, պահանջներին:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, «Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») պաշտպան Արա Ղարագյոզյանը մոտակա օրերին դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին՝ այսօր դատական նիստերի դահլիճում դատախազ Պետրոս Պետրոսյանի պահվածքի հետ կապված:
Հարցազրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարներին, աշխատաշուկայի զարգացման հեռանկարներին և մի շարք այլ խնդիրների:
Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom Houseն անդրադարձ է կատարել 2016թ-ի ապրիլյան պատերազմին:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 4-ին տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:
Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
Շիրակի մարզի տարածքում գտնվող թիվ 31 և 32 ՏԸՀ-ներն ընդհանուր առմամբ ստացել են 16 դիմում-բողոք՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրանք եկել են դիտորդներից: Ընտրատարածքներում կուսակցությունները եւ դաշինքները վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացրել: