Բաժիններ՝

Թիվ 31 և 32 ՏԸՀ-ներն ընդհանուր առմամբ ստացել են 16 դիմում-բողոք

Շիրակի մարզի տարածքում գտնվող թիվ 31 և 32 ՏԸՀ-ներն ընդհանուր առմամբ ստացել են 16 դիմում-բողոք՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Դրանք եկել են դիտորդներից: Ընտրատարածքներում կուսակցությունները եւ դաշինքները վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացրել:
Ստացված 16 դիմում-բողոքներից 1-ը հասցեագրված է եղել թիվ 31, իսկ 15-ը՝ 32 ՏԸՀ-ին:

«Մենք ստացել ենք 16 դիմում-բողոք, որոնք հիմնականում դիտորդների կողմից են: Մենք առանձին-առանձին ծանոթացել ենք դիմումների պահանջին: Մինչեւ վաղը համապատասխան ճշգրտումներ կանենք, հանձնաժողովի նիստ կհրավիրենք՝ դիմումատուների եւ պատասխանող կողմերի մասնակցությամբ, որպեսզի համատեղ քննարկում իրականացնենք»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց թիվ 32 ՏԸՀ նախագահ Մարզպետունի Մարգարյանը: Դիմում-բողոքները վերաբերվել են  դիտորդների իրավունքների ոտնահարմանը։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930