Բաժիններ՝

Դին Քեյնն աջակցությունն է հայտնել «Խոստումը» ֆիլմին

Համաշխարհային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: Վերջերս Հայաստան այցելած հոլիվուդյան դերասան Դին Քեյնն իր թվիթերյան էջում տեսահոլովակ է տեղադրել, որտեղ խոսում է ֆիլմի մասին:

«Ողջույն, ես Դին Քեյնն եմ: Ես լսել եմ ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության մասին եւ Հոլոքոստի: Բայց ցեղասպանությունն այսօր էլ է ընթանում. նկատի ունեմ Սիրիան, Իրաքը, Սուդանը: Ես կպահեմ իմ խոստումը՝ ցեղասպանությունը պատմության էջերում թողնելու համար»,­-հայտարարել է նա:

Ավելի վաղ ֆիլմին իր աջակցությունն էր հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, ինչպես նաև՝ դերասան Սիլվեստր Ստալոնեն: Ռեժիսոր Թերի Ջորջի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը հայ և համաշխարհային կինոսերների ուշադրության կենտրոնում է:

Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ Հոլիվուդում հայտնի հայուհի Անժելա Սարաֆյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս