Freedom House­-ի զեկույցում նշվում է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունների մասին

Հայաստանին վերաբերող զեկույցում Freedom House­ն անդրադարձ է կատարել 2016թ­-ի ապրիլյան պատերազմին: Զեկույցում մասնավորապես շեշտվում է, որ չնայած որ ամենախիստ բախումները տևել են ընդամենը չորս օր, սակայն դրանք նշանակալի հետևանքներ են ունեցել:

«Ադրբեջանի հանկարծակի հարձակումը դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ մեկնարկեց ապրիլի 2­-ին և դարձավ 1994թ-­ի հրադադարից հետո ամենալայն հարձակումն էր` չորս օրվա բախումների ընթացքում բերելով աննախադեպ թվով կորուստներ երկու կողմերի համար էլ: Հայաստանի Հանրապետության տարածքը ևս կարճ ժամանակով հարձակման ենթարկվեց»,­- նշված է զեկույցում : Շեշտվում են նաև ադրբեջանական կողմից քաղաքացիների և գերի ընկած զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը դեպքերը:

Տեսանյութեր

Լրահոս