
Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել է հսկողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը:
«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երևան քաղաքի ոստիկանությունը հարկ է համարել ուժեղացնել մեր մետրոպոլիտենի հսկողությունը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը ապահովելու նպատակով: Չկա ոչ մի արտառոց բան, հսկողությունը միշտ էլ եղել է, պարզապես ավելի խստացված է»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը:
Նրա խոսքով՝ ոստիկանները քաղաքավարի ձևով ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրվում տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները: